Կարծում եմ՝ արժե էլի խոսել այն անձանց ու կազմակերպությունների, աղանդների ինչպես նաև եկեղեցու ոչ ազգային սկզբունքներով առաջնորդվելու մասին: Սրանց հրամցված օտարածին գաղափարներն են խցկվել դարեր շարունակ ազգային գաղափարախոսության անվան տակ ու տենդագին քարոզչություն իրականացրել այդ ուղղությամբ: Եթե փորձենք մեզ ձերբազատել դարերով մեզ պարտադրված ակնհայտ կարծրատիպերից ու հասկացություններից, կհանգենք մի հանգրվանի, որտեղից էլ ավելի հեշտ կլինի տարբերել, ժողովրդական խոսքով ասած, «թացը չորից», դրանով իսկ հիմք ստեղծելով էլ ավելի խորացնելու մեր ընկալումները իրականի ու իսկականի, ճշտի ու ճշմարիտի, օրենքների ու օրինաչափությունների վերաբերյալ:
Հայաստանյաց եկեղեցու հարցում: Հայաստանյաց եկեղեցու այրերը պետք է քաջ գիտակցեն, որ այլադավան հայության, այդ թվում՝ իսլամացված հայության, ինչպես նաև աղանդավորական հայության հետ պիտի խոսել միայն մեկ լեզվով՝ Հայրենապաշտության և Ազգապաշտության լեզվով, այդ ամենից առաջ լավ տիրապետելով այդ լեզվին: Իսկ անկեղծությունն ու ինքնաքննադատությունը դեռևս ոչ մեկին չի վնասել:
Այսուհանդերձ պետք է հավատալ, որ ի դեմ Նժդեհյան «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության, մենք ունենք այն խարիսխը, առագաստն ու ղեկը, որը կառաջնորդի մեր ազգի, հայ ցեղակերտման, կամ որ նույնն է, հայ ազգակերտման անվերջանալի ընթացքը՝ մարդկության պատմության անծայրածիր օվկիանուսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել