«Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ կուսակցությունը «քառյակի» ներսում վերջերս ոչ այնքան հաճելի կացության մեջ է ընկել: Պատճառն այն է, որ ներքին մակարդակով ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանգել են այն եզրակացության, որ պետք է միասնաբար ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած՝ սահմանադրական բարեփոխումների կտրուկ մերժումը և անցնել նախապատրաստական աշխատանքների՝ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ասած «սահմանադրական հանրաքվեն դարձնենք ռեժիմի տապալման հանրաքվե» բանաձևով գործելու համար:

Սակայն ՀՅԴ-ն արդեն վաղուց հասցրել է թիվ 1 կարևորություն տալ հենց սահմանադրական բարեփոխումներին, ու այդ հարցում 180 աստիճանով տեսակետ փոխելը կհանգեցնի կուսակցության հեղինակազրկման: Բացի այդ, դաշնակները այնքան էլ չեն հավատում, որ «քառյակը» ի վիճակի կլինի տապալել խորհրդարանի աշխատանքները կամ կազմակերպել մեծածավալ հանրահավաքներ, ու ցանկություն չունեն ռիսկի տակ դնել սեփական բավականին բարվոք հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: Ինչևէ, աստիճանաբար ՀՅԴ-ի ու մյուսների միջև կոնֆլիկտ է հասունանում»,–գրում է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել