«Ժառանգությունում» կրկին սրվել են ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի և Ռուբիկ Հակոբյանի հարաբերությունները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն անգամ որոշ կուսակցականների մոտ գանգատվել է, թե պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը Զարուհու «սանձերը քաշի», այլապես նա իրեն ավելորդ շատ բաներ է թույլ տալիս, ինչը խաթարում է քաղաքական ուժերի հետ համագործակցությունը. գրել է «Իրատես de facto»-ն:

Սակայն Ռուբիկ Հակոբյանը, թերևս, սխալվում է, մտածելով, որ կուսակցության ղեկավարն ի վիճակի է լռեցնելու ԱՄՆ-ում դիրքային «փորձառություն» ձեռք բերած Փոստանջյանին: Վերջինս մտադիր է ստանձնել խմբակցության ղեկավարի պաշտոնը, իսկ դրան նա կհասնի Ռուբիկ Հակոբյանի «ինքնակամ» հրաժարականից հետո, ինչպես եղավ նախկինում:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել