Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը վստահ է` Ադրբեջանը ո´չ թե ցանկանում է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հարցը լուծել և գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար ջուր ստանալ ու տրամադրել դրա կարիքը ունեցող իր քաղաքացիներին, այլ՝ շահարկել հարցը։ Ըստ նրա՝ փոխանակ Ադրբեջանն ընդունի ԼՂՀ առաջարկը՝ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շահարկում է հարցը։ 

Նշենք, որ ԵԽ ԽՎ Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի նախաձեռնությանը՝ կապված ԼՂՀ Սարսանգի ջրամբարի հետ։ Բյուրոյում բանաձևի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, ով պետք է պատրաստի համապատասխան զեկույց, որը, հավանաբար, կքննարկվի ԵԽ ԽՎ հաջորդ նստաշրջանում։

Նախաձեռնության հեղինակները նշում են, որ Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկվել են ջրից։ Երկար տարիներ, հատկապես՝ գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է ԼՂՀ տարածքում գտնվող Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայում ամառվա ամիսներին դադարեցվում է։ ԵԽ ԽՎ-ին առաջարկվում է հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև, որը կոչ կանի միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված խնդրի լուծման ուղղությամբ:

Դավիթ Բաբյանն Ադրբեջանին զգուշացնում է, որ չի կարող Արցախի հետ պահանջների տեսքով խոսել, քանի որ ջրամբարը համատեղ սեփականություն չէ։ 
«Պետք է առկա նրբությունները հաշվի առնել, մենք երբեք չենք հայտարարել, որ պատրաստ ենք ջրամբարը համատեղ օգտագործել, քանի որ դա համատեղ սեփականություն չէ, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք որպես բարի կամքի դրսևորում, որպես համակարտության գոտում փոխվստահության ձևավորում, ինչպես նաև՝ տնտեսական փոխշահավետ համագործակցության համար մեկնարկ՝ նման առաջարկ անել»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել