Tert.am-ը գրում է.

Հանրության մոտ տպավորություն է ստեղծվել, որ կառավարությունը ոչինչ չի անում երկրում հատկապես բնակլիմայական պայմաններից առաջացած խնդիրների լուծման համար, բայց Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, հատկապես եղանակային և այլ օբյեկտիվ գործընթացներով պայմանավորված, գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: 
«Ուզում եմ ասել, որ այդպես չէ, այդ ամենը մեր ուշադրության կենտրոնում է: Ժամանակ առ ժամանակ այդ իրադարձությունները, որոնք խնդիրներ են ստեղծում և՛ կենցաղում, և՛ տնտեսության մեջ, կառավարության ուշադրության կենտրոնում են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ուղղակի այդ աշխատանքները ժամանակ են պահանջում։

«Գոնե առնվազն հերթական կառավարության նիստի օրը պետք է լինի, որպեսզի կառավարությունը կարողանա որոշումներ կայացնել»,-ասաց նա։

Փոխվարչապետի ներկայացմամբ՝ շատ պետական պաշտոնյաներ այցելում են տեղեր, օրինակ՝ գյուղնախարարը ինչ-որ խնդրի դեպքում տեղում ծանոթանում է իրավիճակին, և նմանատիպ խնդիրներն անուշադրության չեն մատնվում. «Եթե հանրային իրազեկման պատշաճ աշխատանքներ չեն արվում, դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել