Իմ խորին համոզմամբ Հայաստանում անցած տասնհինգ-քսան տարիների ընթացքում իշխանությունները վարել են ոչ պետական զանգվածային միջոցները թույլ պահելու քաղաքականություն: Դա արվել է երբեմն նպատակային, երբեմն` քաղաքական կարճատեսության պատճառով, երբեմն` իբր պետական շահի կամ ազգային անվտանգության իրենց հասկացած «շահերի գիտակցումով»:
Փաստ է, որ գործող օրենսդրության պայմաններում անհնար է օրինական աշխատանքը: Հայաստանում ավելի հեշտ է լեզու գտնել, հարմարվել: Սա անուն ունի և կոչվում է երբեմն` կաշառակերություն, երբեմն` հովանավորչություն: 
Թերևս ոտքի վրա մնալու ինչպես երևանյան, այնպես էլ մարզային մի շարք լրատվամիջոցներստիպված են զոհաբերել ամենաթանկը` ազատությունը: Խոսքը հատկապես լրատվական քաղաքականության ազատության մասին է: Շատերը ինքնախաբեությամբ փորձում են կենտրոնական կամ տեղական իշխանություններից իրենց տրված ազատությունների որոշակի սահմաններում նավարկել` կարծելով, թե իրենք իրականում ազատ են: Սրանց լրատվական քաղաքականությունը հենց այդպես էլ կառուցվում է` արտոնված ազատությունների սահմաններում: Այդ ազատությունները շատ ավելի սահմանափակ են, քան օրենքով արտոնվածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել