Պատահաբար տեսա «1 ժամով անջատենք էլեկտրականությունը՝ ի նշան բողոքի» կոչը` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ժողովուրդ ջան, մեզ մոտ՝ Երևանից դուրս, լույսն անջատվում է օրական մի քանի անգամ, ու հաճախ ա լինում, որ ժամերով: Ու հանկարծ եթե քամի եղավ, պաաաահ, հաստատ լույս ժամերով չի լինի: Հաճախակի այդ անջատումներից անգամ տեխնիկան է ավերվում: Այնպես որ, էլցանցերին՝ հատկապես Երևանից դուրս, այդպես չես զարմացնի: Կներեք, բայց ախմախ կոչ ա: Տեսնե՞ս քանի հոգի է դրան հետևել ու կարծել, թե լուրջ բան է անում, վնաս հասցնում թալանչիներին: Ուրիշ օրիգինալ կոչեր չկա՞ն: Օրինակ՝ կարելի ա որտեղ «պաստանցիա» հանդիպել, տրաքացնել, գոնե ձայնից ու կայծերից հաճույք կարելի ա ստանալ ու ամիսներով մնալ մթության մեջ, կայֆ բռնել: Թե չէ մի ժամով լույսերն անջատեք, լավ էլիիիի:

P.S. Ի դեպ, ասվում ա, որ այդպես կկպնենք էլցանցերի գրպանին իբր, քանի որ մեկ ժամ հոսանք չենք օգտագործի: Բա եղավ, իրանք մեր գրպանին կպնեն ամեն օր, մենք իրանց գրպանին ընդամենը մեկ ժամ: Այ քեզ լոգիկա: Գրպանին կպնելը պիտի համարժեք լինի, ժող, ուստի լավ կլիներ, որ կոչ անեիք ընդհանրապես հրաժարվել էլեկտրաէներգիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել