2006 թվականին Նյու Յորքում հայտնի հոգեբաններից մեկի հիվանդը նկարեց մի մարդու դեմք, ում նա պարբերաբար տեսնում էր իր երազում: Ըստ կնոջ պատմածի՝ այդ մարդը իր երազներում իրեն տարբեր խորհուրդներ էր տալիս, նա երդվում էր, որ կյանքում երբևէ չի տեսել այդ մարդու դեմքը:

Հոգեբանը կնոջ պատմածներին մոտենում էր որպես հիվանդ մարդու երևակայության և ուշադրություն էր չէր դարձնում նկարին, մինչև այն օրը, երբ նրա հիվանդներից մեկ ուրիշն էլ նկարեց նույն մարդու դեմքը՝ պնդելով, որ այդ անծանոթ մարդը իր երազներում է հայտնվում ու խորհուրդներ տալիս:
Հոգեբանը որոշեց ավելի աչալրջորեն մոտենալ այդ խնդրին և նկարն ուղարկեց տարբեր երկրներում քնի խանգարում ունեցող մարդկանց հետ աշխատող իր կոլեգաներին: Մի քանի ամսում 4 մարդ ճանաչեց այդ մարդու դեմքը:

2006 թվականից մինչև այսօր շուրջ 2000 մարդ իր երազում տեսել է ԱՅԴ ՄԱՐԴՈՒՆ` Լոս Անջելես, Բեռլին, Հռոմ, Բարսելոնա, Փարիզ, Մոսկվա, Դելի և այլն...

Մասնագեները ոչ մի բացատրություն չեն գտնում այս առեղծվածային երևույթին...

Ահա և այդ մարդը, իսկ դուք Ձեր երազում չե՞ք տեսել նրան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել