(մաս առաջին)

Ամեն բան ես ստացել եմ այնտեղից՝ գիտություն, հավատք, պայքար կյանքի անարդարությունների դեմ, բարոյականություն, բնության հետ բարեկամություն, Հիսուսի հետ անձնական հարաբերություն, երբեմն էլ վիճաբանություն Նրա՝ Մեծի հետ: Զավեշտալի էր իմ և Երեմիա վիճաբանությունը, քանի որ էլ նա էլ ինձ նման կրակոտ ու տաքարյուն էր ու երկար բանավիճելուց հետո իրարից հեռանում էինք՝ խոսակցությունը հետաձգելով հաջորդ օրվան:))
Առաջին բանը, որ ինձ շատ զարմացրել է ու մինչև այսօր զարմացած եմ, հայտնաբերեցի, որ կարող եմ երգել ու բավականին լավ, Sola Grati Deo (Փառք միայն Աստծու), ու դա ինձ մեզ բավականություն է տվել, իմ ամբողջ հոգեկան աշխարհը փոխվում էր, երբ Կոմիտասի Աստվածային Պատարագն էի երգում կարծես Աստվածային ներկայություն էր ինձ շնորհվում այդ երգի միջոցով, ու ես անհետանում էի այդ երգի մեջ: Ինչքան երգում էի, այնքան Աստծուն էի մոտենում ու ինչքան երգի մեջ էի մտնում, այնքան ինձ աստվածային էի զգում: Հայ հոգևոր երաժշտությունն ինձ միշտ իմ վիճակից վեր է հանել, այսինքն ես այնքանով կայի, որքանով որ երաժշտություն կար, մի խոսքով l’extatique communion avec Dieu (հիացական հարաբերություն Աստծու հետ): Ճիշտ է, շատ անգամներ եմ նկատողություն ստացել ճեմարանի միջանցքներում բարձրաձայն երգելու համար, բայց էլի շարունակում էի երգել, հիմա չեմ էլ հիշում դրա համար պատիժ ստացել եմ, թէ չէ, հավանաբար ստացած կլինեմ:)) Մինչև այսօր երգում եմ ու երգում եմ, ու ինձ լավ եմ զգում ու շատ: Կյանքին ավելի այլ կերպ ես նայում, երբ երաժշտության դիպչում եմ, բայց նրան չեմ կարողանում դիպչել, նա անդիպչելի-դիպչելին է, կարծես թե կախարդական փայտիկ լինի, մի հարվածով հոգեկան վիճակ է փոխում: Չեմ հիշում մի օր մեկն ինձ ասաց, որ ըստ Բախի, երաժշտությունը Աստծուն փառաբանելու համար է, իսկ ես էլ նրան պատասխանեցի, որ դրա կողքին կարելի է ասել, որ երաժշտություն Աստծու ներկայություն է պարգևում մեզ:
Վերջում մի բան էլ ու սրանով սահմանափակվեմ: Իմ աղջիկը՝ Մանեն, երբ երգում եմ նրա համար մի տեսակ վախեցած, բայց վերջում ասում է հայերեն-հալանդախառը նախադասությամբ. «Պապա, nog (էլի) երգի»: Սա գերագույն հաճույք է, երբ երեխայիդ կարող ես արժեք փոխանցել ու հաղորդակից դարձնել մի բանի, որ ուղղակի կյանքը վայելել է տալիս: 
Շնորհակալ եմ Սևանի Վազգենյան ճեմարանից, ու ես միշտ ինձ հպարտ ու երջանիկ եմ զգացել, որ սովորել եմ այդ հաստատությունում: 
(Մաս երկրրորդ Տեր Կարապետ քհն. Գըլըճյան և Ես)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել