«Կուբանի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը առաջին հարցազրույցն է տվել կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքին:

Լավ մարզադաշտը, լավ խաղադաշտը շատ կարևոր են տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստների համար, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց ողջ կարողությունները: Լեփ-լեցուն մարզադաշտի հետ միասին այն ֆուտբոլային մթնոլորտի լավագույն երաշխիքն է:

- Մինչ այս եղե՞լ ես Ռուսաստանում:

- Այո, մենք խաղում էինք Մոսկվայի «Սպարտակի» դեմ: Ամենագլխավոր հիշողությունը այդ խաղից այն է, որ շատ ցուրտ էր:

- Ի՞նչ տպավորություն թողեց առաջին մարզումը Դան Պետրեսկուի գլխավորությամբ: Ինչո՞վ է Միստերի հետ աշխատանքը տարբերվում «Այաքսի» մարզումներից:

- Հոլանդիայում ավելի շատ մտածում են հարձակման մասին: Առաջնությունում շեշտն ավելի շատ դրվում է տեխնիկայի, գնդակի արագ վերահսկման վրա: Նույն ձև էլ անցնում են մարզումները: Այստեղ ավելի շատ ուշադրություն է դարձվում ֆիզիկական վիճակին, թիմերն ավելի շատ ուժային ֆուտբոլ են խաղում: Բայց, ամեն դեպքում, ֆուտբոլն ամենուրեք նույնն է, ամենակարևորը գոլերն ու հաղթանակներն են, այնպես, որ, կարծում եմ, հարմարվելու հետ խնդիրներ չեն լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել