ԱՆԴՈՐԱ «ՍԱՆՏԱ ԿՈԼՈՄԱ» - Բանանց 1-0
Ի՞նչ եք մտածում կամ ինչո՞վ եք մտածում, արաաաաա։ Եվ վերջապես ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատու հայկական ակումբային ֆուտբոլի համար։ Էս ի՞նչ եք անում։ Պարտվել անդորրական սիրողական մի թմի՞, բա հետո՞։ Որպես հայ ֆուտբոլասեր, ցանկանում եմ հրապարակայնորեն պատասխան տաք, թե այդ ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ: Էս էն դեպքն ա, որ հաստատ ոչ մի արդարացում չեն գտնի՝ պատճառներն «անցկացնելու»։ Դեռ բավական չէ, որ «տրաքած» ու խայտառակ «չափանիշների» պատճառով հենց որակավորման ամենաառաջին փուլից եք սկսում Չեմպիոնների լիգայի մրցաշարը, մի հատ էլ պարտվում եք հենց այդ ամենաառաջին փուլում, ու այն էլ ո՞ւմ՝ անդորրական Սանտա Կոլոմային։
ԱՄՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԹ, ՈՐ չեք արդարացնի ոչ մի բառով ու բանով։
ԱՅՍ պարտությանը մարզասերներին «ապրավդանի» չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել