Tert.am-ը գրում է.

Հայաստանի Կենտրոնական Բանկը ևս անմասն չի մնացել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունից՝ խոշորագույն իրադարձության պատվին ստեղծելով արծաթե հուշադրամ, տեղեկանում ենք Գլխավոր դրամատան պաշտոնական կայքից։

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել