Ֆաշիզմը Ռուսաստանում եւ Ադրբեջանում պետական քաղաքականություն դառնալուց հետո արտառոց երեւակումներ է տալիս: Ռուս քաղաքագետները, վերլուծաբանները, լրագրողներն ու պատմաբանները այն աստիճանի են հասել, որ ժխտում են ուկրաինական ժողովրդի գոյությունը, թե՝ «այդպիսի ժողովուրդ չկա»: Միաժամանակ ուղնուծուծով ֆաշիստ Դուգինը հեռուստացույցով կոչ է անում «սպանել, սպանել, սպանել» այդ «գոյություն չունեցող» ուկրաինացիներին: Նույն կերպ մեզ հետ խոսում է Ալիեւը, նշելով, որ Էրիվանի մարզում հայեր չեն ապրել եւ դա «արեւմտյան Սդրբեջանի տարածքն է, որը զավթել են հայերը» եւ ներկայիս հայաստանցիներին էլ կոչ է անում գնալ ապրել «արեւելյան Անատոլիայում»: Հայե՛ր այս բոլորը ձեզ ոչինչ չե՞ն հուշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել