1. Եգիպտական դամբարաններ՝ հանգուցյալների քաղաքում

177350067

Կահիրեի հարավում գտնված հիերոգլիֆապատ դամբարանի հայտնագործությունը կարող է օգնել նոր տեղեկատվություն հայթայթել պատմության ամեասքանչելի քաղաքակրթություններից մեկի մասին: Մոտ 3000 տարի այս դամբարանը թաքնված է եղել Սաքքարայի նեկրոպոլիսի ավազների տակ: Սաքքարան համարվում է հանգուցյալների քաղաքը: Սաքքարայում են գտնվում մի շարք գերեզմանատներ, որոնցում ամփոփված են եղել Եգիպտոսի ամենանշանավոր քաղաքացիների՝ այդ թվում փարավոնների դիակները:

Այս դամբարանը նման է մոտակայքում հայտնաբերված մի այլ դամբարանի: Այս երկու դամբարաններում էլ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մահացել են 20-րդ դինաստիայի տիրապետության օրոք՝ մոտավորապես 3000 տարի առաջ: Դամբարանների դիակները պատկանել են թագավորական սուրհանդակի և զինվորականի: Ցավոք սրտի, անցյալում մահարձաններին մեծ վնաս է հասցվել կողոպտիչների կողմից, և դրանք դատարկ են եղել այն ժամանակ, երբ հնագետները հայտնաբերել են դրանք: Այնտեղ միայն որոշ գրաֆիտիներ կարելի էր տեսնել: Հնագետները ստիպված էին ուսումնասիրել պատերի մանրակրկիտ նախշերը: Դրանց ուսումնասիրությունից նոր մանրամասներ են պարզվել եգիպտացիների՝ հանդերձյալ կյանքի հանդեպ ունեցած հավատքի մասին:

2. Քաղցկեղի մասին առկա հնագույն վկայությունը

187940369

Ժամանակակից աշխարհում քաղցկեղն աննախադեպ թափով տարածվում է միջավայրի աղտոտվածության, գենոմոդիֆիկացված սննդամթերքի և մի շարք այլ պատճառներով: Մեզ համար գաղտնիք է, թե որքան մեծ տարածում ուներ քաղցկեղը հին աշխարհում, քանի որ ախտորոշման մեթոդներն այն ժամանակ զարգացած չէին:

Հնէաբանները վերջերս 3000 տարվա վաղեմության դիակ են հայտնաբերել, որի վրա առկա են եղել քաղցկեղի նշաններ: Փաստորեն, ուդանական դամբարանի զարդարուն շիրմի մեջ գտնվել է քաղցկեղի ամենավաղ վկայությունը: Այն տղամարդը, ում կմախքը հայտնաբերվել է շիրմի մեջ, մահացել է 25-35 տարեկան հասակում: Նրա կմախքը զգալիորեն վնասվել է մետաստազների պատճառով, որոնք տարածվել են նրա ողջ մարմնով մեկ: Այս հայտնագործությունը շատ կարևոր է, քանի որ այն մեզ թույլ է տալիս տեսնել ներկայումս լայն տարածում ունեցող այս հիվանդության էվոլյուցիան: Բացի այդ, այն մեզ ստիպում է մտածել, թե որոնք են եղել հին աշխարհի քաղցկեղածին տարրերը:

3. 13.000 տարվա վաղեմությամբ կմախք

477675849

Վերջերս հայտնաբերվել է 13.000 տարվա վաղեմության կմախք՝ հայտնի Նաիա անվանմամբ: Ինչի՞ շնորհիվ է այս կմախքն այդքան առանձնահատուկ: Նախևառաջ նշենք, որ այս կմախքը հայտնաբերելու համար հնէաբանները ստիպված էին երկար ժամանակ սողալով հաղթահարել ծակուծուկերը և սուզվել մեքսիկական ստորերկրյա քարանձավի խորքերը: «Սուզվել» բառն այստեղ ուղղակի իմաստով է օգտագործված. քարանձավը ստորջրյա էր ու մթին: Այն լի էր բազմատեսակ սարսափելի սողուններով:

Հազիվ թե որևէ մեկը ուրախանար այդ պայմաններում կմախք տեսնելով: Այնուամենայնիվ, հնէաբանները և պատմաբանները բացառություն են կազմում: Նրանց ուրախությանը չափ չկար, երբ նրանք հայտնաբերեցին այս բացառիկ գտածոն: Նաիան Ամերիկայում հայտնաբերված հնագույն կմախքներից է: Այն արդեն իսկ օգնել է հստակություն մտցնել Նոր Աշխարհի պատմությանն առնչվող մի հակասական հարցի մեջ:

Ըստ տարածված տեսության՝ Ամերիկան բնակեցված էր մի խումբ պալեոամերիկացիներով, ովքեր Սիբիրից հատեցին ցամաքային կամուրջը: Այնուամենայնիվ, պալեոամերիկացիների կմախքները նման չէին ժամանակակից հնդկացիներին: Հենց դա էլ շատերին ստիպեց ենթադրել, որ ժամանակակից հնդկացիները սերում են մի այլ խմբից, որն ավելի ուշ է ժամանել այս տարածք: Նաիան աչքի է ընկնում պալեոամերիկյան գանգային կառուցվածքով, սակայն նրա ատամների ԴՆԹ-ից պարզ դարձավ, որ նա կապ ունի ժամանակակից հնդկացիների հետ:

4. Արտաթորանքով լի տակառներ

Privy sign

Երևի միայն հնէաբանները կարող են ոգևորվել արտաթարանք հայտնաբերելուց: Դանիացի հնէաբաններն ապշած էին, երբ նրանք Օդենսե քաղաքի մոտակայքում հայտնաբերեցին արտաթորանքավ լի փայտե հին տակառներ: Ամենայն հավանականությամբ այդ տակառները սկզբնական շրջանում օգտագործվել են շուտ փչացող մթերքի տեղափոխման համար, սակայն հետագայում դրանք վերածվել են պետքարանի:

Այս պետքարաններում բազմաթիվ տարիների վաղեմության արտաթորանք կար, որն ուղարկվել է հետազոտության: Հետազոտությունից պարզ է դարձել, որ միջնադարում այդ պետքարանից օգտվողների սննդակարգում գերակշռել է ազնվամորին: Հայտնաբերվել են նաև հնագույն «զուգարանի թղթի» կտորներ, ավելի ճիշտ՝ կաշի, մամուռ և այլ փափուկ բաներ, որոնք ժամանակին օգտագործվել են իբրև զուգարանի թուղթ: Հնէաբանները հաստատել են, որ անգամ այսքան ժամանակ անց տակառներից դեռևս գարշահոտ էր փչում:

5. Հիսուսի հնագույն նկարներից մեկը

Ոչ մի պատմական կերպար այնքան շատ չի պատկերվել արվեստի գործերում, որքան Հիսուս Քրիստոսը: Այնուամենայնիվ, մեր տեսած պատկերների մեծ մասը ժամանակակից են: Հենց այդ պատճառով էլ պատմաբանները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Եգիպտոսում՝ Ալ Բահնասայի դամբարանի մեջ հայտնաբերված հնագույն նկարի հանդեպ: Այս խորհրդավոր դամբարանում ամփոփված էին նաև հոգևորականների ընտանիքի անդամների աճյունները, որոնք թաղվել էին վեցերորդ դարում: Եթե հաստատվի, որ նկարը ևս ստեղծվել է վեցերորդ դարում, այն կճանաչվի Քրիստոսի հնագույն նկարներից մեկը:

Այս նկարի վրա պատկերված է գանգրահեր տղամարդ, ով ձեռքերը վեր է պարզել: Հայտնաբերվել են նաև ղպտիերենով գրված տեքստեր, որոնք դեռևս պետք է թարգմանվեն: Թարգմանությունից հետո մեզ ավելի ստույգ տեղեկատվություն հասանելի կլինի:

6. Դավիթ թագավորի պալատը Իսրայելում

151619168

Իսրայելի հնէաբանները հայտնաբերել են 3000 տարվա վաղեմություն ունեցող մի խարխուլ համալիր: Սա վերջին ժամանակների ամենակարևոր պատմական հայտնագործություններից մեկն է համարվում: Որոշ մարդիկ կարծում են, որ խարխուլ համալիրը Դավիթ թագավորի պալատի փլատակներն են կամ առնվազն այն պալատի փլատակները, որտեղ Դավիթը հանգրվանել է Իսրայելում եղած ժամանակ:

Անշուշտ, սա ընդամենը տեսություն է, և չկա ոչ մի ապացույց, որով կհաստատվեր այս տեսության իսկությունը: Միայն մի բան կարելի է միանշանակ պնդել. տարածքը շատ տպավորիչ է, իսկ պալատը զբաղեցնում է 930 քառակուսի մետր տարածություն: Փլատակները գտնվում են Քիրբետ Քեիյաֆայում: Փլատակների տեղում կառուցված պալատը կանգուն է եղել մ.թ.ա. 1000 թ.-ից ի վեր: Սա համընկնում է Դավիթ թագավորի տիրապետության ժամանակաշրջանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել