Tert.am-ը գրում է.

Թուրքիայի պարագայում անձով շատ բան պետք չէ պայմանավորել, ով էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, այդ պետության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու, պետք է փոխվի երկրի գաղափարախոսությունը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով, թե եթե նույնիսկ Բան Կի Մունն էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, էլի Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվելու:

Անդրադառնալով օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին, որտեղ առաջին անգամ ժողովուրդն է ընտրելու իր երկրի ղեկավարին, Ռուբեն Մելքոնյանը նշեց, թե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նախագահ է ընտրվելու վարչապետ Էրդողանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել