Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, ով այս օրերին թագավորական շրջագայության շրջանակներում գտնվում է Չիլիում, այցելել է մայրաքաղաք Սանտյագոյում գտնվող կենտրոններից մեկը, որտեղ խնամում են հաշմանդամ ու մտավոր հետամնաց երեխաներին։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, արքայազնը բարեհամբույր է գտնվել ու չի մերժել հաշմանդամ երեխաներին, որոնք խնդրել են նրան պարել։
Նա մեծ հաճույքով պարել է անմիջապես հաստատության մուտքի մոտ՝ զվարճացնելով ներկաներին։ Դրանից հետո Հարին ողջ օրն անցկացրել է երեխաների հետ՝ խաղալով ու զրուցելով նրանց հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/search/2014/06/30/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել