Անկեղծությունը շիտակություն է, որը շատ քիչ մարդիկ ունեն, սովորաբար երևացող անկեղծությունը շատ հաճախ խորամանկության դրսևորում է` շրջապատի մարդկաց մոտ վստահություն ձեռք բերելու համար: Ընդհանուր հարցեր կան, որոնք տրվում են ցանկացած հյուրի, քանի որ դրանց շնորհիվ առավել ճիշտ և ցայտուն կերպով կարողանում եմ կորզել մարդկային տեսակը: Ոչ միայն հարցերը և պատասխանները կարող են օգնել հասկանալ անկեղծությունը, այլև` ժեստերի խումբը, որը կարող է կիրառել հյուրը: Տեսախցիկն այն ամենանուրբ դետալն է, որը միանգամից մատնանշում է խոսքի և իրական մտքի տարբերությունը: Հուսով եմ` կօգնեք միասին պարզել` որքանով են իրապես անկեղծ մեր հասարակության տարբեր ոլորտների ճանաչված անձիք, ովքեր պետք է ունենան հետևյալ գիտակցումը` առաջինը մարդու մեջ մարդը պետք է խոսի: Չկա մարդը, հիշել է պետք հետևյալը` եթե մեծ արվեստ է պահանջվում, որ ժամանակին արտահայտվես, ապա ոչ պակաս արվեստ է նաև այն, որ ժամանակին լռես: Այսպիսով` Ձեզ եմ ներկայացնում <<Անկեղծության ժամ>> հաղորդման առանձին էջը ֆեյսբուքում և ակնակալում Ձեր առաջարկներն ու ցանկությունները լսել` կապված հաղորդման նորությունների և հյուրերի ընտրության հարցերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել