Օր տասնյոթերորդ
1/8 եզրափակիչ
Այսօր Բրազիլիա-Չիլի խաղով կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը:
Զույգի ֆավորիտը, պարզ է՝ Բրազիլիան է, բայց Չիլին արտակարգ ֆուտբոլ է խաղում և կենտրոնացած դաշտ մտնելու դեպքում ի վիճակի է հաղթել հնգաքամպիոններին: Այստեղ մեծ դեր կարող է խաղալ այն հանգամանքը, որ Առաջնությունը անցկացվում է Բրազիլիայում, և հազիվ թե դաշտի տերերը այսքան վաղ թողնեն ասպարեզը. նրանք ունեն նաև սեփական երկրպագուների և մրցավարների աջակցությունը: Այդուհանդերձ հուսով եմ, որ Չիլին անակնկալ կմատուցի:
Մյուս խաղում կմրցեն «Հայոց եռագույնը»` Կոլումբիան, և առանց առաջատարի մնացած Ուրուգվայը:ՃՃ Սուարեսի բացակայության պայմաններում, կարծում եմ` այս խաղում ֆավորիտը կոլումբացիներն են, համենայնդեպս, ես երկրպագում են նրանց և վստահ եմ, որ կանցնեն հաջորդ փուլ:
Հաճելի դիտում եմ մաղթում, և հուսով եմ, որ խաղի հերոսները կլինեն միմիայն ֆուտբոլիստները !!!!!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել