Միգուցե Մարադոնան ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից ա, բայց ինքը որպես անձնավորություն, մեղմ ասած, կազյոլի մեկնա: 2010 թվականին Գերմանիա-Արգենտինա ընկերական խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մեծամիտ արգենտինացին հրաժարվեց համատեղ ասուլիս տալ 20-ամյա Մյուլլերի հետ: Մարադոնան արհամարհեց և տգեղ վարվեց Մյուլլերի նկատմամբ: Բայց ընդամենը մի քանի ամիս անց Մյուլլերը աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում փակեց Մարադոնայի բերանը և սկիզբ դրեց արգենտինական թիմի ստորացմանը: Արդյունքում Գերմանիան 4:0 հաշվով ջնջեց Մարադոնայի գլխավորած Արգենտինային: Բացի այդ, Մյուլլերը 24 տարեկան հասակում արդեն գերազանցում է աշխարհի առաջնություններում Մարադոնայի արդյունավետության ցուցանիշը: Արգենտինացին իր մասնակցած 4 առաջնություների ընթացքում խփել է 8 գոլ, մինչդեռ Մյուլլերը ներկա պահին խփել է 9 գոլ:

Կից տեսանյութ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել