Ուրեմն տեսեք, ավարտեց դպրոցը, անպայման դիմեց բարձրագույն կրթության համար: Նշեմ, որ մինչև դիմելը, պարապմունքների համար մի կլորիկ գումար են ծախսում: 4 տարվա ընթացքում ահագին գումար ծախսելուց հետո վերջապես ավարտում են, ավարտում են, և ահա պետք է աշխատանք: Ի՞նչ աշխատանք, ի՞նչ մասնագիտություն, ի՞նչ կարիերա: Պետք է կամ լֆիկի սուպերմարկետներից մեկում մինիմալ աշխատարձից մի քիչ բարձր աշխատավարձով աշխատի կամ չոր բանվոր՝ օրավարձով (հիշեցնեմ սպառողական զամբյուղը այնքան մեծ է, որ թվարկածս աշխատանքով անգամ իրենց ծախսերը հոգալ հնարավոր չէ): Եթե հաշվենք՝ մինչև աշխատելը ինչքան փող է ծախսվել, ապա առնվազն ամսական 5000 ԱՄՆ դոլար աշխատավարձ է պետք երիտասարդին, որպեսզի որոշ ժամանակ հետո ծախսված գումարը հետ գա: 
Հայ ազգի ճակատին գրվա՞ծ է տառապել....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել