Tert.am-ը գրում է.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.06.2014թ. որոշմամբ իրավաչափ է համարել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումն առ այն, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա չէ կասեցման, իսկ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը ներկայացված հիմքերով համարել է ոչ հիմնավոր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել