Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրեր վաղուց ունեն կնքած Ալբանիան, Ալժիրը, Եգիպտոսը, Հոնդուրասը, Հորդանանը, Լիբանանը, Նիկարագուան, Պաղեստինը, Պանաման, Պերուն, Թունիսը և այլն: Ոնց որ սրանք էնքան էլ եվրոպական ու ժողովրդավարական երկրներ չեն ու ինչ-որ շատ լուրջ պատմական իրադարձություններ չեն եղել այդ ամենից հետո: Հիմա էլ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: Կնքել են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիր ԵՄ հետ, որը նախատեսում է վերացնել ամբողջությամբ կամ մասնակի առևտրային խոչընդոտները: Եվ ի՞նչ: Հայաստանը, օրինակ, հիմա օգտվում է ԵՄ GSP+ ռեժիմից, գրեթե նույնն է, ինչ ազատ առևտրի ռեժիմը: Ինչ վերաբերում է քաղաքական ասոցացմանը, ապա եվրոպական ինտեգրման ուղով բարեփոխումներ անելու համար պետք է պարզապես քաղաքական կամք, որևէ փաստաթղթի ստորագրում այդտեղ ինքնին դեր չի խաղում: Ասածս ինչ է: Թատրոնը շատ է, բովանդակությունը՝ քիչ: Հիմարություն է հակառուսական հիստերիայի հիման վրա եվրոպական ինտեգրում բղավել, առավել ևս հիմարություն է հակաեվրոպական հիստերիայի հիման վրա Ռուսաստանի հետ բարեկամություն կառուցել: Միակ բանը, որ փոխվել է այս ամենից հետո, քարտեզն է, պետությունների փաստացի սահմանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել