Դատական ծառայության 
երկրորդ դասի խորհրդական

Գուցե ռոմանտիկ եմ, բայց համարում եմ, որ ժուռնալիստիկան պիտի բուժի և ոչ հիվանդացնի հասարակությանը...

Կարծես «ԶԼՄ-ի կարգավորում և ինքնակարգավորում» արտահայտությունը հայաստանյան իշխանություններն են հորինել...

Հայրենի իշխանություններին արդարացիորեն օրենք և օրինականություն քարոզող լրատվամիջոցները «անփութորեն» մոռանում են, որ դա իրենց ևս վերաբերում է: Նույն Արևմուտքը, որին հաճախ են դիմում լրագրողները, վաղուց է ձևավորել լրատվամիջոցների կարգավորման և ինքնակարգավորման եղանակներ: Միջազգային չափանիշներին համապատասխան օրենքներից զատ, որոնց պահանջներին ենթարկվելը քաղաքակիրթ ժուռնալիստիկայի վարքագիծ է, Արևմուտքում վաղուց կիրառվում է նաև շատ թե քիչ կշիռ ունեցող լրատվամիջոցի համար էթիկական նորմերի գոյության պրակտիկան, որից մեր լրատվամիջոցները խուսափում են` ինչպես սատանան կրակից:

հ.գ. ...այո, դա էլ իր պատճառը կամ բացատրությունն ունի: Ու այնքան ակնհայտ, բայց որի մասին մի օր ծավալուն կխոսեմ: Կարճ չի ստացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել