

Մտքեր Լեռ Կամսարից
Ես ինքս մինչեւ 1935 թիվը երբ գրում էի` Լեռ Կամսար էի, բայց դրանից հետո, երբ դադարեցի գրելուց` դարձա Լուռ Կամսար:Բնական է: Անունը պետք է համապատասխանի կրողի բովանդակությանը, այլապես կասեն` «անունը կա, ամանում չկա»...Ես մամուլում երևալ չեմ կարող, որովհետև մամուլի տեսուչ Գևորգ Հայրյանը չի թողնում: Որսկանի նմանետևիցս ման է գալիս, որ թերթում երևամ` իսկույն խփում է: Մի անգամ ինձ «Գրական թերթում» բռնեց,ականջիցս քաշելով տարավ կենտրոնական օրաթերթ «Սովետական Հայաստան», այնտեղ ինձ բոլորիառջև «գռեհիկ» անվանեց ու խփեց: Գրողների միությանն էլ հրամայեց ծունկի գալ ու ներողությունխնդրել, իրենց օրգանում իմ ֆելիետոնը տպագրած լինելու համար:Որ թերթին մոտենում եմ, խմբագիրները սարսափով իրենց թերթի դուռը փակում են երեսիս և բանալու ծակից իմ հեռանալուն են սպասում:Միայն «Ոզնի» երգիծական հանդեսը իր դռան տակից մի անցք է թողել, երբ Գևորգ Հայրյանը ուրիշ կողմ է նայում` գաղտագողի այդ անցքից ներս եմ սողում, մի ֆելիետոն տպում ու դուրս գալիս փախչում: Որ տեսավ, սևս կտա:Այստեղ ես հանդես եմ գալիս ծպտված, Արա Մասյան անվան տակ: Ընթերցողներս կարդում և ասում են.- Սա Արա Մասյանը որքա~ն նման է Լեռ Կամսարին, կարծես նա լինի: Եվ ես չեմ կարող դուրս գալ իմ թաքստոցից, փաթաթվել իմ ընթերցողին և ասել.- Գրկիր ինձ, հենց ես Լեռ Կամսարն եմ...Այսպիսի զուլում մարդ է այդ Գևորգ Հայրյանը:Ամբողջ Հայաստանի գրողների բախտը այդ մարդն է տնօրինում: Հիսուն տարվա սիրված գրողին կարող էփոշիացնել, իսկ փոշուց հիսուն տարվա սիրված հեղինակ ստեղծել:Գրում եք` թե ուզում եմ ձեր մասին մի ուսումնասիրություն գրել: Շնորհակալ եմ: Եթե նոր բնակարան ստացած լինեի, այնպե~ս կուզենայի ձեզ իմ տանը հյուրասիրել: Կենտկոմի առաջին քարտուղարը սա չորս տարի է խոստանում է, բայց ոչ բնակարան է տալիս, ոչ էլ իմ դիմումին է պատասխանում: Նրանից պատասխան ստանալու համար ուզում եմ դիմել Մոսկվա:Եթե Մոսկվան էլ չպատասխանեց` ուզեմ-չուզեմ ձեր միջոցով պիտի դիմեմ ՄԱԿ-ին: Իմ հարցը շատ նման է այնտեղ նստած Չան Կայ Շիին, երկուսս էլ կորցրել ենք մեր ոտների տակի հողը:Նա Չինաստան չունի, ես` բնակարան:«Մինչև իմ կյանքի երեսուն տարին տառապել եմ երկընտրանքից՝ ապրե՞լ, թե դատել, դատե՞լ, թե ապրել:Բայց երբ բոլշևիկներն եկան աշխարհ, տառապանքս վերջ գտավ միանգամից: Դրանից հետո մարդն,ինչպես գիտեք ո՛չ դատում, ո՛չ ապրում է, այլ ընկած գլխիկոր գնում է Լենինի եւ Ստալինի ետևից, ինքն էլչիմանալով, թե ո՞ւր են տանում իրեն »24. 12. 1960թ. ...– ա՛յ քեզ երգիծանք, ա՛յ սրա համար նա չգնահատվեց ո՛չ ապրելիս, ո՛չ էլ մեռնելուց հետո։
Օղորմի քեզ Լեռ Կամսար։ Մոտս խունկ ունեի մի փոքր էլ նրա գերեզմանին վառեցի ու դուրս եկա գերեզմանոցից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել