«Օրերս սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, վաստակաշատ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց: Այս առթիվ «Իրավունքը» զրուցեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ.

- Պարոն Թորոսյան, ըստ Ձեզ, արդյո՞ք Յուրի Վարդանյանը լավագույնս տիրապետում է հայ-վրացական հարաբերություններին:

- Գիտեք, Յուրի Վարդանյանը սպորտի աշխարհի անձնավորություն է, և, իմ կարծիքով, նա պետք է դեռ ծանոթանա և ուսումնասիրի հայ-վրացական հարաբերությունների ասպեկտները, որպեսզի իր աշխատանքը արդյունավետ լինի:

- Այնուամենայնիվ, այս նշանակումով հայ-վրացական հարաբերությունները կտուժե՞ն, թե՞ կշահեն:

- Կարող եմ ասել, որ ընդհանրապես Վրաստանում ոչ մի անգամ պրոֆեսիոնալ դեսպան չի նշանակվել՝ սկսած Հայաստանի անկախության հռչակումից մինչև այսօր: Նշանակվել են տարբեր ոլորտներում կայացած անձնավորություններ, բայց ոչ թե դիվանագետներ. սա մի տեսակ ավանդույթ է դարձել: Իսկ հայ-վրացական հարաբերությունները, կարծում եմ, դեսպանի աշխատանքով չէ պայմանավորված, այլ պարզապես դեսպանն իր պոտենցիալը պետք է օգտագործի՝ այդ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել