Երեխա է հիվանդ` գումար ենք հավաքում. պապիկ է կամ տատիկ թոռների հետ` գումար ենք հավաքում, սնունդ... Ու միևնույնն է, գնալով ավելանում է կարիքավորների թիվը:

Ձեռքդ ընկած գումարը կողքի դնել չի լինում` մտածում ես` կերածը մարսելու համար պիտի ուրիշին էլ օգնել...
Սա մի կողմից: 
Բայց որ սահմանային գյուղերը ջուր չունեն, ու նույնիսկ այդ գումարը պիտի անհատներով հավաքել` զարմացնում է: Ավելին ասեմ` տագնապեցնում է:

Չի կարող ղեկավարման քաղաքականությունը հիմնված լինել մարդասիրական դրամահավաքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել