Վերջին օրերին մեկը մեկի հետեւից նորություններ են գալիս այն մասին, որ Գերմանիան իր էլեկտրաէներգիայի կեսից ավելին այսուհետ ստանում է արեւային մարտկոցների միջոցով, իսկ Կալիֆորնիայում սկսեց գործել աշխարհի ամենահզոր արեւային էկեկտրակայանը (առաջին լուսանկարում): Վերջինս, իմիջիայլոց, աշխատում է հենց այն ֆիզիկական սկզբունքով, որը քսան տարի առաջ մշակել էր հայ ակադեմիկոս Պարիս Հերունին(կենտրոնում): Ավելին, նա սկսել էր իրականացնել այդ հեղափոխական նախագիծը Արագածի Օրգով բնակավայրում, որտեղ առ այսօր խոյանում է անավարտ մնացած հսկա արեւային էլեկտրակայանի կմախքը (վերջին լուսանկարում): Այն կարող էր ազատել Հայաստանը էներգետիկ կախվածությունից, գազպրոմային ստրկական «պարտքերից» ու «տուրքերից», դուրս բերել մեր երկիրը համաշխարհային գիտության առաջնային դիրքեր, ինչպես վայել է Հայաստանին: Սակայն երկրի ապիկար, ագահ ու տգետ իշխանիկները գերադասեցին լիզել օտարի հետույքը ու ողջ երկիրը նստավրեցին գազային ու նավթային «ասեղի» վրա... Մեջբերում եմ Հայկական «Վիքիպեդիայի» հոդվածը.
«1990-ական ջադեմ թվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ 1991թ․–ին նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով, միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։ Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Հունաստանը և այլ երկրներ, սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել Հայաստանում։

Ըստ նախագծային հաշվարկների՝ 1.5 ՄՎտ հզորության 100 արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը Հայաստանում հնարավորություն կտար ոչ միայն էլեկտրաէներգիայով ապահովել ողջ Հայաստանը, այլև հրաժարվել Մեծամորի ատոմակայանից։ Նաև արևային ջերմաէլեկտրակայանների արտադրության և արտահանման շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան կհարստանար 100 միլիոն ԱՄՆ դոլարով։

Ներկայումս «Արև» նախագիծը, որը Պարիս Հերունու մահից հետո ժառանգել են կինն ու որդին, Հայաստանում մոռացության է մատնված, սակայն այլ պետությունների կողմից դեռևս հետաքրքրություն կա և հնարավոր է վաճառվի օտարերկրացի գործարարներին...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել