Որտեղից սկսեմ՞՞՞ Ընտրությունները մոտենում են:tagիս մասին չեմ: Ընդհանրապես:
Գնացել եք զանգով ինչ-որ տեղ՞՞՞ /Ոնց որ շատ կեսից սկսեցի/:Երբ քեզ համար զանգում են, զանգվողն ասում է` հարց չկա, ու դու գնում ես, բայց վրադ է թափվում մի ամբողջ իներտ մունաթ:Չարությունը երևի, որ ինքը զանգովի է: Կամ զանգողին այնպես  ուժգին չի սիրում, որքան որ քծնում է: Կամ Չէ-ն չի կարողացել ասել ու հիմա հասկանում է, որ դրա պատճառով դու, իրենից ոչ լավը, եկել ես… զանգով:Եղել է՞՞՞Ու որ հետո որոշում էլ ես պատմել, ու եթե կարողանում էլ ես պատմել –նկարագրել տեսածդ մունաթը զանգողին, …մեկ է` նա չի հավատում: Չի պատկերացնի: Սովոր չի: Հասու չի եղել նրան նույն վերաբերմունքի «բախտը»:Չի տեսել ինքն ուղղակի անհիմն ու ինքնագոհությունը կշտացնող արհամարհանքը:Ինքնագոհությունը կշտացնող արհամարհանքը:
Ընդհանրապես` մարդիկ կան, որ վատ հիշողություն ու տեսողություն ունեն: Չեն ուզում տեսնել ինչ կա ներքևում, ու չեն էլ հիշում, թե ինչպես էր, երբ ներքևում էին: Եթե նույնիսկ հիշում են, ապա, որ պատմեն, որ այն, ինչ ունեն ու ինչի հասել են իրենք այսօր ու այստեղ, վաստակած է և իրենց սպիտակ զոլն է: Չեն ուզում տեսնել կյանքը հատակում, որտև փափուկ սիրտ ունեն, չեն դիմանա... Ու վճռական կամք ունեն` ճիշտ-արդար-կարևոր լինելու: 
Սա ուրիշ թեմա մի քիչ, սրան հետո կանդրադառնամ երևի, երբ վերընթերցեմ Տիգրան Սարգսյանի մի քանի տարի առաջվա մտքերը փոփոխությունների մասին, որոնք անվանել էր` հեղափոխություն: 
Հիմա կուզեի խոսել Ոչ վերևինների մասին: Այլ նրանց, ովքեր են այդ վերևինների ու ամենաներքևի միջև: Դու որտեղ ես՞՞՞Ես մեջտեղում եմ… ոնց որ: Մեջտեղը հաստ է: Դոնդողի նման չէ այն. Բյուրեղացող կամ որպես ապակու արագ սառող հալվածքի էլ չէ...  Ճահճի:Քորդավորներ:Մեկուսիչ` ներքևինների ու վերևիների միջև. գորշ գորգ, որի վրա քայլում են վերևներից, թողնելով դրանց ժպտացող նախշերի վրա ոտնամանների փոշին, որն էլ հավաքվում է  ցած... գորգի տակ, ցած... ցած...Խեղդող փոշին` ցաած:
Ով է տեսնում, թե ինչ է կատարվում ներքևում՞՞՞Ով է զգում՞՞՞ Ցնցումը, տնքոցը, ցավը, հուսահատությունը, մի կյանք ապրելու ներքևի իրավունքն էլ...Ով է դա զգալով փորձում վեր հանել՞՞՞Ով է հաղորդիչ՞՞՞
Գորշ մեջտեղը  անմեղսունակ է դարձնում վերևիններին իր հարմարվողականությամբ, անհաղորդ իր հորիզոնական -կենցաղային - ամենօրյա վազքով:Ուղղակի` ապրելով:Ուղղակի, մի կերպ ապրելով:Մի քիչ ապրենք. Այսպես բոլորն են մտածում. Ներքև, վերև, մեջտեղ:Քորդավորների պարը:Ով իրավունք չունի ապրել ավելի լավ, քան երեկ էր ապրել ու չի գողացել, չի խաբել, չի … Ասենք ընդամենը լուռ ապրում է:Լուռ:Այդ լռության վրա այն քայլերի ձայն է խլանում ու` փոշին…ցաաած:Հոգնել եմ միտեսակ:
Չէէէէ, շատ էլ սուսած մի պատկերացրեք այդ գորգը: Նա էլ խաղերն ունի, իր դրայվը, իր բեմը… Թումանյան հիշեցի… Ով կա, որ բան է փորձում ասել՞՞՞Դու ասող ես՞՞՞Իսկական ասողը դառնում է եկեղեցու զանգի պես. Դողդղացնում, ցնցում ճահիճը, թունել բացում հանկարծ:Լավ բան է. Զանգ դառնաս, ճամփա բացես, մարդ տեսնես-ցույց տաս…
Մեկուսիչները ձախ, հաղորդիչները` աջ...
Մի բան էլ կա բայց. Ասողն էլ միայն գրելու ճահիճը խրվելու վտանգի առաջ է:Գրում ես, գիտես թե գործ ես արել, էլի:Ու խիղճդ հանգստացնում ես:

Ընտրությունները չեն մոտենում, ընտրություններ են

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել