IMG_3038 copyDisabilityinfo.am-ը գրում է.

Դեռևս 2013 թվականի աշնանը «Երևանը նաև մեր քաղաքն է» երթի մասնակիցների պահանջով քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ վճարովի ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող վարորդների համար հատուկ տեղեր հատկացնելու գործին: Թեև մինչև տարեվերջ արդեն առանձնացված էին 18 հատուկ կայանատեղեր, այնուամենայնիվ չկար սահմանված կարգ տեղում կայանելու համար:

«Քաղաքապետարանը դիմել էր կառավարություն, որպեսզիստեղծվեր այն բազային մարմինը, որը կզբաղվեր հաշմանդամություն ունեցող վարորդներինառանձնացված հատուկ տեղերում կայանելու թույլտվությամբ, այսինքն՝ կորոշեր, թե ո՞վ պետք է օգտվեր դրանից, ինչի՞ հիման վրա և ինչպե՞ս: Սակայն դեռ պարզ չէ, թե կառավարությունըե՛րբ և ինչպե՛ս կձևավորի այդ մարմինը»,- մեզ հետ զրույցում նշում է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը:

Ըստ հունիսի 24-ի ավագանու որոշման` վճարովի ավտոկայանատեղերում փողոցների յուրաքանչյուր ուղղության վրա և հրապարակներում պետք է նախատեսել առնվազն մեկ ավտոտրանսպորտային միջոցի կայանման համար հատված 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամություն կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար: Նույն որոշման համաձայն՝ վերը նշված անձանց համար սահմանվել է ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնություն. նշված տուրքը կվճարվի Երևանի քաղաքային համայնքի բյուջեից: Ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնության տրամադրման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը, դրան կից՝ հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթը, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի, վարորդական իրավունքի և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

«Արտոնությունը հաշմանդամություն ունեցող մարդու և նրա ընտանիքի համար լավագույն լուծումը չէ, որովհետև այսօր մենք ավելի շատ ուզում ենք հավասար հնարավորություններ տեսնել: Սակայն քանի դեռ մեր երկրում սոցիալապես խոցելի են հատկապես հաշմանդամություն ունեցող մարդիկ, այս քայլը նրանց համար կարող է օգնություն լինել: Չնայած ես կգերադասեի, որ դրա փոխարեն հատուկ տեղերում կայանողների համար բարձր տուգանքներ սահմանվեին, և դրանցից գոյացած գումարը գնար քաղաքային բյուջե՝ մատչելիության խնդիրների լուծման համար»,- նշում է «Հույսի կամուրջ» ՀԿ շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը:

Խոսելով կայանելու տեղերի համար սահմանված լայնության, առկա միջազգային չափանիշների մասին` Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են կայանման տեղերի չափսերը, սակայն, հատուկ չափսեր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատվածների համար չկան:

«Բոլոր կայանատեղերում մարդատար ավտոմեքենաների համարսահմանվել են ոչ պակաս, քան 2,5 x 7,5, իսկ ավտոմեքենաներիզուգահեռ տեղաբաշխման դեպքում` 2,5 x 5 մ: Միջազգային փորձիուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում հատուկպահանջներ են ներկայացվում հաշմանդամություն ունեցող անձանցհամար նախատեսված կայանման տեղերի համար: ԱՄՆ-ում մեկկայանատեղի հեռավորությունը մյուսից պետք է առնվազն 1,5 մետրլինի, իսկ եվրոպական մի շարք երկրներում` 1,2 մետր` ապահովելովհաշմանդամություն ունեցող անձանց համար բավարարմատչելիություն: Սակայն այս միջազգային փորձը իրավականառումով, բնականաբար, պարտադիր չէ»,- պնդեց նա:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ այս հարցում միջազգային չափանիշները բոլոր երկրներում տարբեր են, համընդհանուր չափորոշիչներ չկան: Պարզապես այդ կայանատեղերը պետք է միմյանցից 1,5-2,0 մ հեռու լինեն, որը հարմար կլինի հաշմանդամություն ունեցող վարորդներին:

Ինչպե՞ս են վերահսկվելու առանձնացված կայանատեղերը, որպեսզի այնտեղ հաշմանդամության խումբ չունեցող վարորդների մեքենաները չկայանեն, տուգանվելո՞ւ են խախտում կատարած վարորդները հարցերին ի պատասխան` Գրիգոր Մինասյանը նշեց. «Ճանապարհային ոստիկանությունը, «Պարկինգսիթի սերվիս» ՓԲԸ-ն, նախապես ստանալով արտոնություն ստացած մեքենաներիպետհամարանիշները, կիրականացնի վերահսկողություն: Մյուս վարորդները, եթե կայանենառանձնացված հատվածներում, կկատարեն կայանման կանոնների խախտում: Խախտմանհամար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածովնախատեսված է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով`5000 դրամ»:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել