Երբեք ու երբևիցե ես այսքան անտարբեր ժողովուրդ չեմ տեսել սեփական ճակատագրի հանդեպ, ինչպիսին մեր հայերն են։ Ե՞րբ պետք է ժողուվուրդ ասածից դուրս գանք և ազգ դառնանք։ Անտարբերություն, չկամություն, չարություն, նախանձ, ատելություն, դավաճանություն և էլի նմանատիպ շատ կեղտոտություներ, որոնք վաղուց մեր մեջ նստած են և հաճույքով այն կրում ու համերաշխ ապրում ենք։ Իսկ ամենակարևորը, որ ուրացել ենք Տիրոջը, առանց որի անհնար է հայի կյանքը: Մինչև հիմա ես չհասկացա, թե անկախություն ձեռք բերելուց հետո ի՞նչ էին ուզում մեր հայերը, ոնց են պատկերացնում իրենց ապագան։ Ինձ համար թերևս մի բան պարզ դարձավ, որ մեծամասնության համար անկախությունը դա նոր սկիզբն էր վերադարձի, դեպի հին կարգերը, այսինքն՝ ստրկության: Գոնե մի պահ հասկացեք և ձեր շուրթերով արտահայտվեք` ազատություն, ինչքան լավն էս դու։ Ազատ մտածելու, ստեղծագործելու, տեղաշարժվելու, ապագա կառուցելու հնարավորություն է դա։ Անգամ Աֆրիկայում սևամորթներն են ազատ ապրում անկախ իրենց անտերության մատնված վիճակին: Այսքան գրում ու գրում ենք, բացատրում, մեկ է, մեր ամբոխը ականջ չունի լսելու և աչքեր՝ տեսնելու։ Ազատությունը նման է սնունդի, որը պահանջում է ամենօրյա աշխատանք նրանից օգտվելու համար։ Կա՞ արդյոք մի մարդ, որ զլանում է մի օր սնվելու համար, այդպես էլ ազատությունն է, որի համար, կրկնում եմ, ամեն օր պետք է պայքարել, ոչ թե հուսահատվել, քանի որ հուսահատվելը հավասարազոր է մահվան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել