«Հայաստանի ձայնը»  նախագծի առաջին և երկրորդ եթերաշրջանների մասնակիցները  մրցույթից դուրս դեռ ելույթ չէին ունեցել: Կազմակերպիչները որոշեցին ամառային  ուրախ, դրական երեկո կազմակերպել՝ համեմելով պարային- երաժշտական ռիթմերով: Երեկոյի մասնակիցներն ընտրվել էին ըստ իրենց ունեցած պարային, ռիթմիկ երգերի և նախածին ակտիվ մասնակցության: Մայրաքաղաքի ակումբներից մեկում կայացավ «The Voice party»-ն:

Համերգային երեկոյի  լուսանկարները և մասնակիցների հարցազրույցները ներկայացնում ենք ստորև: 

Աննա Խանչալյան ՝ երկրորդ եթերաշրջանի հաղթող

Հատուկ համերգի համար մի քանի օր է, ինչ վերադարձել եմ Հայաստան, անգամ ընկերներիցս շատերը չգիտեն իմ գալու մասին, բայց  Վրաստանից կապը միշտ պահել եմ նախագծի մասնակիցների հետ:

Այսօրվա համար հատուկ երգեր եմ պատրաստել, որոնք դեռ իմ կատարմամբ հայ հանդիսատեսը չի լսել: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել «Հայաստանի ձայն»-ին ինձ լավ ընկերություն, ծանոթություն պարգևելու  համար: Մրցույթը  ինձ և՛ կյանքի, և՛ թե մասնագիտական մեծ փորձ տվեց: Ամենակարևորը նախագծի միջոցով եկա իմ հայրենիք և հայրենակիցներիս հետ մտերմացա:

Մաշա Մնջոյան՝ առաջին եթերաշրջանի հաղթող

Ինչպես միշտ, շնորհակալություն եմ հայտնում նախագծի անձնակազմին, որ մեզ հետ այդպես համբերատար աշխատել են, նախագիծը Հայաստանում ներկայացնողներին, քանի որ նման նախագծերն այսօր մեր եթերում քիչ, բայց և անհրաժեշտ են:

Բոլոր մասնակիցներով մտերմացել, ընկերներ ենք դարձել: Մեր մեջ մրցակցություն չկա և այսօր էլ  հավաքված հանդիատեսին գեղեցիկ տոն ենք պարգևելու:

Գրիգոր Կյոկչյան

«Հայաստանի ձայն»-ի մասնակիցները, հատկապես առաջին եթերաշրջանի, շահել են, բայց առավել շատ՝ ես (ծիծաղում է),  քանի որ «Արմենիա»  հեռուստաընկերությունը շարունակեց աշխատել ինձ հետ, ինչի համար շատ ուրախ եմ:

Մեդիա դաշտ կարճ ճանապարհով մտնելու համար նման հեռուստանախագծերին մասնակցել է պետք: Եթե քեզ ճիշտ ես դրսևորում, հետաքրքիր  կերպար ես, թեկուզ և մրցույթը չես հաղթում, միևնույն է շարունակում ես հեռուստատեսության հետ համագործակցել:

Այս ամենի և այս համերգին ինձ հրավիրելու համար իմ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել կազմակերպիչներին: Նշեմ, որ միջոցառման ընթացքում ներկայանալու երկու երգով՝ մեկը իմ, մյուսը՝ Աշերի երգացանկից:

Անահիտ Շահբազյան

Ունենալով միջազգային դիպլոմներ, շնորհակալագրեր և պատվոգրեր ՝ այդքան ճանաչում չունեի,  որքան «Հայաստանի ձայնը»  նախագծից հետո: Մեծ ճանաչում ձեռք բերեցի  ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

 Ես նախագծի սկզբում էլ ասում էի, որ հաղթանակն ինձ համար  այդքան կարևոր չէ, քանի որ եկել էի,  որ հանդիսատեսն ինձ առավել լավ ճանաչեր: Նախագծից հետո այնքան սեր եմ վայելել, որ ինձ համար թվացյալ պարտությունից առավել կարևոր  էր:

 Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել այս  համերգին մասնակցելու առաջարկ ստանալու համար: Այսօր անակնկալներ եմ պատրաստել, ներկայանալու եմ պրեմիերայով:

Իմ սիրելի ընկերներ  Էդգար Ալեքսանյանը և Գրիգոր Կյոկոչյանն ինձ համար «Երկրորդ կեսին» երգն են գրել, որը դիսկո ոճի է և այդպիսին  ինձ հանդիստեսը դեռ չի տեսել: Ինձ համար այս երգը ևս մեկ էքսպերիմենտ է լինելու:

Վիգեն Ահարոնյան

Նշեմ, որ «Հայաստանի ձայնն» ինձ համար մեծ դպրոց էր՝  մասնագիտական գիտելիքներ և լավ ընկերներ ձեռք բերեցի, հասցրի ճանաչել մարդկանց, որոնց հետ շփվել էի նախագծից դուրս:

 Նախագիծն  արդեն ամիսներ է, ինչ ավարտվել է, բայց  ժամանակի պատճառով  չէինք կարողանում հավաքվել, թեև կապը մասնակիցների հետ միշտ պահել ենք:  Այս համերգը գեղեցիկ հնարավարություն է, որ կրկին հանդիպենք, ուրախ ժամանակ անցկացնենք և մեր սիրելի հանդիսատեսին ներկայանանք:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել