Դատական ծառայության 
երկրորդ դասի խորհրդական

Ցերեկային ցաքուցրիվ մտավարժանքներ` գլանակի տևողությամբ…

 Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է մոռանալ անվտանգության ավանդական եղանակների մասին (սահմաններ, պարիսպներ, հերթափոխեր ճանապարհներին)...

Ժամանակն է մոռանալու պրեզիդենտների ու իշխանությունների մասին: Եկեք կենտրոնանանք մարդու վրա...

Որպես կանոն մարդկանց մեծամասնությունը սկսում են մտածել փոփոխությունների մասին այն ժամանակ, երբ ուշ է արդեն ինչ-որ բան փոխելու համար...

Բանակցություններն ի զորու են լուծել ցանկացած խնդիր, եթե դրանք վարում են մարդիկ, ովքեր ուզում են խնդիրները լուծել բանակցությունների միջոցով...

Չկա որևէ կրոն, որ կառուցված լինի անարդարության վրա: ԵՎ չկա որևիցե կրոն, որը չհամարի մարդկային կյանքը, գոյությունը` սրբություն: Հնդուիզմը պահանջում է, որ մենք հարգենք մարդկային գոյության գեղեցկությունն ու ուրախանանք դրանով: Քրիստոնեությունն ասում է, որ մենք պետք է հարևանին վերաբերվենք այնպես, ինչպես որ ուզում ենք մեզ վերաբերվեն: Իսլամը հավաստիացնում է, թե մեկ մարդու սպանությունը հավասարազոր է ողջ մարդկության սպանությանը: Բուդդիզմը կոչ է անում մեզ պահպանել արարված ամենը...

Բռնությունը չի բուժում հին վերքերը, բայց բացում է նորերը...

Հա, ի դեպ, նավթը դեռ երբեք ոչ ոքի չի փրկել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել