Ի՞նչ են խոսում հայկական լրատվամիջոցները: Anonymous-ը պատրաստվում է անջատել ինտերնետը:

Anonymous-ը հայտարարել է մարտի 31-ին ինտերնետի անջատելու մասին #opGlobalBlackout օպերացիա անցկացնելու նպատակով: Հաքերները պատրաստվում են խախտել 13 կարևորագույն DNS- սերվերների աշխատանքը: Կիբերհանցագործների խոսքով` DNS-սերվերների` ինտերնետից անջատման արդյունքում ոչ ոք չի կարող կատարել դոմենային անվան որոնում, և այդպես` կանջատվի HTTP-ն` Web առավել հաճախ օգտագործվող ֆունկցիան:

Anonymous հաքերային շարժումը ասել է` «Ամեն անգամ http://www.google.com/ գրելիս կամ ցանկացած այլ URL, օգտատերը կհայտնվի սխալ էջի վրա և կհամարի, որ ինտերնետն անջատված է, իսկ դա բավական է: Հիշեք, որ սա բողոք է, և մենք մեր առջև ինտերնետը «սպանելու» նպատակ չենք դնում, ուղղակի ժամանակավորապես անջատում ենք այն, ինչն ամենից շատ է հարկավոր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել