Իրաքի պես երկրում դեմոկրատիան չաշխատող մեխանիզմ է. այնտեղի ժողովուրդը ամենադաժանն է արաբական աշխարհում և սիրում է ուժ, ենթարկվում է ուժին: Ժամանակին Սադդամ Հուսեյնը գտել էր Իրաքում կայունություն հաստատելու բանաձևը՝ սուննի փոքրամասնությանը ուժեղացնելով քրդական և շիական մեծամասնություններին հակակշիռ ստեղծելով: Նրա բռնապետական մեթոդները իհարկե վիճելի և հակամարդկային էին, բայց ժամանակը ցավոք ցույց տվեց, որ միակ ճիշտ ձևն էր: Իրաքցիները ուժն են հարգում, ուժեղին են ենթարկվում: Տեսա՞ք ինչ եղավ, երբ էլ Սադդամը չկար իշխանության մեջ: Երկիրը նրա գահընկեցությունից հետո համակվեց շիաների և սուննիների մի քանի ապստամբություններով, սկսեցին իրար հետ բախվել կրոնական հոսանքները, արաբները սկսեցին բախվել քրդերի հետ: Հիմա էլ երկիրը բռնկվել է կրոնաքաղաքացիական պատերազմի բոցով: Սադդամից հետո հավասարակշռությունը Իրաքում խախտվել է և մեծամասնությունը սկսել է զուտ ներհամայնքային շահերով առաջնորդվել և ղեկավարել երկիրը: Կարճ ասած, Իրաքի ժողովուրդը իզորու չէ մարսել դեմոկրատիան. նա ուժի և բռնակալի է սովոր, որ լինի միասնական և կայուն: Դեմոկրատիայի ամեն գնով ջատագովները թող հերքեն ասածս, երբ ինչ-որ հրաշքով Իրաքում կհաստատվի կայունություն և խաղաղություն, թող ասեն տես դեմոկրատիան խաղաղեցրեց ռազմատենչ իրաքցիներին: Տա Աստված, որ ողջ արաբական և իսլամական աշխարհը Սիրիական և Իրաքյան բոցից չբռնկվի կրոնաքաղաքացիական պատերազմի հրդեհով, որի նախադրյալները արդեն երևում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել