Հունիսի 18-19 Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Իսլամական Համագործակցության Կազմակերպության (ԻՀՄ) նիստում ընդունվել է հռչակագիրորը սատարում ու պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշմանըԱդրբեջանի ԱԳՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ ընդունվել են որոշումներ «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի» և «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում իսլամին պատկանող կրոնական հուշարձանների և պատմամշակութային ժառանգության նվաստացման ու ոչնչացման» վերաբերյալՍա մեր հարևանի կողմից ճշմարտության խեղաթյուրման ու միջազգային հանրության աչքերին թոզ փչելու հերթական քայլն էԸստ ամենայնի՝ Ադրբեջանը ամեն հնարավոր ու անհնարին միջոցներն է կիրառում միջազգային հարթակում Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմում ավելի շահեկան դրություն ստանալու համարորն էլ կարող է ենթադրել նաև ԼՂՀ հակամարտության խաղաղբանակցային ճանապարհով կարգավորման գործընթացում որոշակի դրական փոփոխություններ Ադրբեջանի օգտինև դրան հասնելու համար ադրբեջանցիները տարածում են նաև իրականության տրամագծորեն հակասող ու շինծու տեղեկատվություն անգամԱյժմյան աշխարհում անգամ այսպիսի միջազգային ու մեծամասշտաբ խնդիրները ուղղակիորեն կապված են տեղեկատվական ասպարեզում ծավալված քաղաքականության հետԵվ մեր երկրի ԱԳՆ-ն կամ մյուս պատկան մարմինները պետք է համարժեքորեն պատասխանեն այսպիսի սադրանքերին ու վարելով համապատասխան ու համարժեք քաղաքականություն տեղեկատվական հարթակում պետք է թույլ չտան այս տեղեկատվական հաշվեկշռում որևէ փոփոխություն՝  հօգուտ Ադրբեջանիքանզի այսպիսի թերագնահատվող ու մանրուք համարվող հանգամանքները կարող են որոշակի բան փոխել ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել