«Արմքոմեդի»՝ Ազգային ժողովում: Գյուղնախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած օրինագծից Արամ Մանուկյանը մեջբերումներ է անում. «Արգելվում է առանց ցավազրկման կենդանիների եղունգների հեռացում իրականացնել, առանց ցավազրկման ամորձատել կենդանիներին: Արգելվում է կենդանիներին սադրել, բարկացնել, միմյանց դեմ տրամադրել: Գյուղատնտեսական կենդանիների տեղափոխան ժամանակ պետք է ապահովվեն նրանց համար հանգստի վայրեր՝ նրանց բարօրությունն ապահովելու նպատակով: Արգելվում է սեղմել կենդանիների դյուրազգաց մասերը, պոչերը, գլուխներից, ականջներից, մորթուց բռնած քարշ տալը»:
Պատգամավորը զարմացած հարցնում է՝ ոնց եք վերահսկելու, որ օրենքը չխախտվի: «Ենթադրենք, մի գյուղի Պողոսն իր ա խոզերին ամորձատում է առանց ցավազրկման, ցանկացած մարդ առանց ցավազարկման կտրում է իր շան կամ թութակի եղունգները, ես քաշում եմ իմ նապաստակի ականջից, մյուսն էլ՝ իր շան կամ կատվի պոչից: Դուք վերահսկելո՞ւ եք. չէ որ սա օրենք է»: )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել