Ես, տանել չկարողանալով Իսպանիայի հավաքականը և իսպանական ֆուտբոլը, հարց եմ ուղղում ֆուրիայի երկրպագու իմ ընկերներին, չեմ քննադատում, ուղղակի աչքիս տեսածը կասեմ հարցի տեսքով, դուք փորձեք ժխտել:
1. Սկսենք մարզչից, ես միշտ Դել Բոսկեին համարել եմ մեծագույն մարզիչ, բայց արդյո՞ք նա 2010 թվականից արել է անհրաժեշտ աշխատանք Իսպանիայի խաղը բարելավելու համար: 4 տարվա մեջ միայն երկու անուն է ավելացել աշխարհի չեմպիոնների կազմում, երկուսն էլ զիբիլ` Կոշտա, Ասպիլկուետա:
2. Բոլոր թիմերը արդեն ունեն հակախաղ Իսպանիայի համար, և Հոլանդը, և Չիլին հեշտությամբ հաղթում են ֆուրիային:
3. Ճի՞շտ եք համարում, որ ամբողջ ընտրական փուլում խաղում են Տորրեսը, Վիլյան, Լյորենտեն, բայց եզրափակիչ փուլում հիմնական հարձակվողը դառնում է Կոշտան, ով թիմի հետ խաղալու փորձ չունի բացարձակապես: Եվ աջ պաշտպանի դիրքում խաղում է Ասպիլկուեատան, որ Չելսիի ձախողումների գլխավոր մեղավորներից էր, ինչի՞ չի խաղում Ատլետիկոյի աջ պաշտպան Խուանֆռանը, ով փայլուն մրցաշրջան անցկացրեց: Մի կողմ թողեք կասիլիասապաշտությունը, և չոր թվերով նայեք, թե ով էր լավագույն իսպանացի դարպասապահը այս մրցաշջանում, իհարկե, Լոպեսը, ով ընդհանրապես չի հրավիրվել հավաքական:

Ցավում եմ ընկերներ, բայց ամեն ինչ օրինաչափ է !!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել