Էս վերջերս անընդհատ գրքեր եմ կարդում էրեխեքի խնամքի ու դաստիարակության մասին ու երևի կյանքում չեմ հանդիպել ավելի անհամոզիչ պնդման, քան էն, ինչ հաճախ ա հանդիպում ժամանակակից մոտեցումներում. «Դուք պիտի ամեն ինչ անեք, որ երեխան միշտ իմանա ու հստակ զգա, որ Դուք իրեն սիրում եք՝ անկախ ամեն ինչից»: Չէ՞ հա: Օրինակ՝ նաև էն ժամանակ, երբ գնա ու խփի շա՞նը, կամ մեկին բրդի մեքենայի տա՞կ, կամ մեծանա դառնա Սե՞րժ: Այ քեզ հետաքրքիր բան: Ո՞վ ա որոշել ու ինչո՞վ ա ապացուցել, որ երեխայի նկատմամբ սերը ՊԻՏԻ լինի անպայման: Գուցե կան դրա համար շատ մասնավոր հիմնավորումներ, բայց իմ խորին համոզմամբ, երեխան հստակ պիտի իմանա, թե որ դեպքերում կկորցնի իր ա նկատմամբ սերն ու վստահությունը, որովհետև, կարծում եմ (ու ինձ համար դա որոշիչ ա եղել), ինքը պիտի իմանա, որ իր ա ծնողները ինչ-ինչ արժեքների ու սկզբունքների կրողներ են՝ առանց կոմպրոմիսների, ոչ թե, երբ մենակ իրա՛նց ա ձեռնտու, կամ՝ մենք անենք հարևանի գլխին, բայց հարևանը չանի մեր գլխին տրամաբանությամբ: Նման արժեքային հարաբերականությամբ ամբողջ Հայաստանն ա առաջնորդվում, փաստորեն ամբողջ Հայաստանը հենց էդ ժամանակակից սկզբունքով ա մեծացնում նաև սեփական երեխեքին: Ու ի՞նչ, լա՞վ ա Հայաստանի վիճակը: Բոլոր սկզբունքները ժամանակավոր են, բոլոր փաստարկները՝ պատեհապաշտ, բոլոր արժեքները՝ սելեկտիվ: Ինչո՞վ տարբերվեց «անվերապահ սիրուց», այսինքն՝ ամեն ինչի հարաբերականությունից ու «սաղ սութ ա»-յից, որը հարմարեցվում ա՝ ըստ բարեկամական կապերի սերտության: Իմ կարծիքով՝ սերը չի լինում անհիմն, եթե սերը չունի հիմնավորում, ոչ թե սեր ա, այլ անգիտակցական մղում, իսկ վերջինով մարդ չեն դառնում ու հաստատ մարդ չեն սարքում երեխայից: Կարճ ասած՝ չհամոզեցիք, ժողովուրդ-հեղինակներ ջան: Ավելի խելոք բան մտածեք:) 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել