e526fecb41dd3ce540e426693ea0513019904829Disabilityinfo.am-ը գրում է.

Հենրիետա Խաչատրյանը 2014-ի մարտից հերթագրել է իր աղջկան մանկապարտեզ ընդունելու համար: 3-ամյա Արփին հերթում 194-րդն է:

 «Մանկապարտեզի տնօրենի խոսքով` յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկին մանկապատեզ կարող է ընդունվել 60 երեխա: Այս հաշվարկով եթե նայենք, երեխայիս հերթը կհասնի 3 տարի հետո կամ էլ ընդհանրապես չի հասնի: Հասկանալով, որ մենք միակը չենք, այնուամենայնիվ մեզ համար կրկնակի դժվար է, քանի որ ես և ամուսինս հաշմանդամություն ունենք, դժվարությամբ աշխատանք ենք գտել, բայց երեխային խնամող չունենք»,- նշում է աղջկա մայրը:

 Արդյոք հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները հերթագրման ժամանակ կարո՞ղ են օգտվել որոշակի առաջնահերթությունից` փորձեցինք ճշտել քաղաքապետարանի նախադպրոցական կրթության վարչության պետ Նունե Սարգսյանից, ով պատասխանելով Disabilityinfo.am-ի հարցերի փաստեց.

 «Մանկապարտեզում ընդունելության ժամանակ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները առաջնահերթության իրավունք ունեն: Կան յոթ խմբեր, որոնք ընդունելության ժամանակ առաջնահերթության իրավունք ունեն, այդ խմբերից մեկն էլ հաշմանդամության խումբն է: Եթե պետք է ընդունվի, դիցուք, 100 երեխա, ապա առաջին 30-ը առաջնահերթ են ընդունվում, որոնք հենց այդ նշածս յոթ խմբերին են պատկանում: Հաշմանդամություն ունեցող ծնողները հերթագրման հետ կապված կարող են դիմում ներկայացնել քաղաքապետարան: Քաղաքապետը նրանց բոլորի համար արտոնություններ է սահմանել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել