Դերասանուհի Նատալի Պորտմանն ամուսնացել էՀոլիվուդյան դերասանուհի, 31-ամյա Նատալի Պորտմանն ամուսնացել է իր 13 ամսական երեխայի հոր` ֆրանսիացի պարող 34-ամյա Բենջամին Միլպյեի հետ:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին` Կալիֆորնիա նահանգի ափամերձ գոտում գտնվող Big Sur բնակավայրում:

Պորտմանն ու Միլպյեն ծանոթացել են 2010թ. 'Սև կարապը' ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Նատալին խաղում էր բալետի պարուհու դեր, իսկ Բենջամինը նրա պարուսույցն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել