models07Disabilityinfo.am-ը գրում է.

Զգեստի գույնը գրված է բրայլյան այբուբենով և վրան կարված են ուլունքներ: Կիսաշրջազգեստը հատուկ այնպես է ձևված, որ չխանգարի սայլակ օգտագործողներին:

Ի՞նչ են առաջարկում ժամանակակից դիզայներները հաշմանդամություն ունեցող անձանց:

«Նորաձևություն առանց սահմանների» Bezgraniz Couture ցուցահանդեսը նպատակ ունի պատասխանելու հենց այս հարցին:

Սաբինա Գորելիկը Mercedes Benz նորաձևության շաբաթին մասնակցած դիզայներներից մեկն է .

Նախագծի աշխատանքներն ինձ ծանոթացրին այն աշխարհի հետ, որից ես վախենում էի և հաճախ ձևացնում, որ այն ինձ չի վերաբերում: Սա լավ հնարավորություն էր սեփական վախերից ձերբազատվելու: Իմ արտադրամասի գործընկերներին առաջին հերթին խորհուրդ էի տալիս չվախենալ: Հաշմանդամություն ունեցող անձինք մեծ թիվ են կազմում, նրանց էլ է հագուստ անհրաժեշտ: Նրանցից շատերի հագուստի հարմարության համար յուրահատկություն է պահանջվում: Հետաքրքիրը դա է:

Bezgraniz Coutur-ի դիզայներներից յուրաքանչյուրին առաջարկվել է ստեղծել մի քանի տարբերակ հաշմանդամության որոշակի խմբերի համար: Սաբինա Գորելիկը ներկայացրել էր հագուստի տարբերակներ կարճ հասակ ունեցողների համար, ում դժվար է հագուստ ընտրել:

Դիզայներ Քրիստինե Վուլֆը Գերմանիայից է: Նա զգեստը ձևավորել էր ուլունքներով` բրայլյան տառերի միջոցով: Սա, իհարկե, ոչ միայն զարդարանք էր, այլ նաև հնարավորություն տեսողության խնդիր ունեցող մարդուն կարդալ, թե ինչ գույնի է հագուստը և կողմնորոշիչ, թե որ հավաքածուն նրան կսազի:

Մաշա Շարոևան նախագծել էր հարմար casual հագուստ Դաունի համախտանիշ ունեցողների համար: Իսկ Դիմա Նեուն և Սվետլանա Սարաչևա զույգը համադրել էր մարզական տարրերը ազատ ոճի հագուստի հետ` պրոթեզավորված վերջույթ ունեցողների համար:

Առավելագույն հարմարավետություն է պետք մանկական ուղեղային կաթված ունեցող մարդկանց համար, ում դժվար է կառավարել շարժումները: Ալբինա Բեկբուլատովան էլ պատրաստել էր «անտեսանելի» կորսետներ սկոլիոզ ունեցող երեխաների համար:

Տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Միգել Կարվալոն ուշադրություն է դարձրել բարձր տեխնոլոգիաներով պատրաստված կտորներին: «Շնչող» կտորները ավելի  առաձգական են, պահում են ձևը և վանում են կեղտը: Այս կտորներից պատրաստված կոստյումներն արտաքուստ բարդ է տարբերել մյուս դասական կոստյումներից:

Յանինա Ուրուսովան «Նորաձևություն առանց սահմանների» նորաձևության ցուցադրման կազմակերպիչն էր:

Ապագան այն հագուստինն է, որը տալիս է ազատության զգացում և հարմարավետ է: Աշխարհում մարդկանց մոտ 10 տոկոսը հաշմանդամություն ունի, իսկ սա նշանակում է, որ այս հագուստները արդիական են:

«Նորաձևություն առանց սահմանների» մրցույթն անցկացվում է 2009 թվականից և առաջին անգամ էր ցուցադրվում նաև Ռուսաստանի նորաձևության շաբաթի շրջանակներում:

Մոդելների շարքում եղել են նաև հայտնի մարդիկ` պարալիմպիկ օլիմպիական խաղերի Ռուսաստանի հավաքականի անդամներ, լրագրողներ, պրոդյուսերներ:

Գեղեցկության քարացած չափանիշները փոխվում են մեր աչքի առաջ: Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը նորաձևությանը մի նոր փուլ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել