Այն ինչ արեց Վազգեն Սարգսյանը մնաց անցյալում, սակայն նրա արածի հետեւանքները մինչեւ հիմա դարձել է մի ծանր բեռ հայ ժողովրդի վրա: Շատերը ասում են, որ մեռածների ետեւից խոսելը վատ է, եթե ադպես է, պետք է մոռանանք նաեւ թուրքերի ցեղասպանությունը, պետք է մոռանանք բոլշեւիկ ազգադավների սպանդը, երբ խոշտանգում էին առաջին Հանրապետության սպաներին ու մտավորականներին, ԷՆԿԱՎԵԴԵԻ նկուղներում կացնահարում էին Սարդարաբատի ու Բաշ-Ապարանի հերոսներին, պետք է մոռանանք ազգի բոլոր թշնամիներին: Ժամանակը փոխվում է, փոխվում է նաեւ հայացքները ու մտքերը, սակայն մի բան չի փոխվում, դա ՄԵԾՈՒԹՅՈՒՆ լինելու արժեքն է: Մեծություններին ստեղծում է ժամանակը եւ ժողովուրդը: Բարոյականությո ւնը, ազնվությունը ու հայրենասիրությունը կուտակվելով անհատի մեջ դարձնում է նրան ՄԵԾՈՒԹՅՈՒՆ: Սակայն վերհիշածս Վազգենի մեջ երբեք այդ երեք գործոնները չեն համատեղել: Նրա կերպարը ստեղծվել է միայն իր շրջապատի համար, ինչպես ինքը կասեր իր ԹՄԻ իր ԿՌՈՒԳԻ համար… Եւ իզուր չէր, որ պետք է նրա մասին լեգենդներ հորինեին, քանի որ նրանք պետք է այդ սուտ լեգենդների ետեւում ստեղծեին իրենց ինքնիշխանությունը… Ինչքան շատ փառաբանվի նա, այնքան պետք է իրենք գործեն անպատիժ… Տասնյակ երգերով պետք է փառաբանվեր, որպեսզի եկող սերունդները նրան պատկերացնեն ԱՆՀԱՂԹԵԼԻ ՀԱՅՈՑ ԳԱՐԻԲԱԼԴԻ, Քանի որ Ժողովրդին մատուցված ԱՌԱՔՅԱԼ Սպարապետը պետք է հանդիսանար իբրեւ Աստվածածին, նրա սարքած համակարգի եւ պետության դեմ ըմբոստացողները կոչվելու են ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆԵՐ: Շատերը մտածում են, թե Վազգենի մեռնելուց հետո ավելորդ է հիշել նրա մութ եւ սեւ գործերի մասին: Իհարկե կարելի է մոռանալ, սակայն հազարավոր Շահումյանցիներ եւ Արծվաշենցիներ մինչեւ հիմա նզովում են իրենց հայրական օջախների` հող ու ջրի, հարազատների շիրիմների կորուստի համար: Ժամանակը բուժում է վերքերը, սակայն կան վերքեր, որոնք անբուժելի են, անգամ տասնամյակներից հետո այդ վերքերը անգամ չեն սպիանում: Միեւնույն է, կորուստը ետ բերել չի լինի, սակայն անցածը պետք է հիշվի, որպեսզի չկրկնվի նախկին սխալները: Այդ ՀՀՇ-ի տականքների ձեռքի գործն էր, որ երբեմնի ՀԶՈՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ տնտեսությունը, որը տասնամյակների ընթացքում ձեռք էր բերվել, փոշիացվեց մի քանի տարվա ընթացքում: Մշակույթն ու գիտությունը հասցնելով աֆրիկյան ամենահետամնաց ցեղերի մակարդակին: ՀՀՇ-ի տականքներից միայն Վազգենն էր, որ ստացավ իրեն արժանի պատիժը… Ժողովրդի տառապանքների ու անեծքի ձայնը լսեց Նաիրի Հունանյանը եւ կարողացավ Թեհլերյանի պես դառնալ հայրենիքին արժանի զավակ, սակայն փոխարենը նրան մեծարելու, նրան ԴԱՎԱՃԱՆԻ պիտակով խոշտանգեցին… Ժողովուրդը ու Ազգը Փարիսեցիների պես դավաճանեցին իր վրիժառու հերոսին: Վազգենի կորուստը, ավելի վատ հետեւանքներ թողեց պետության վրա, քանի որ ՎԱԶԳԵՆԻ ՎԿԱՆԵՐԸ պետք է օգտագործեին պահը, ամեն ինչ գլխիվայր շուռ տալու համար, կարողանաին նրա անունով գործել, նրա անունով դառնալ միլիոնատեր, նրա անունով դառնալ անձեռնամխելի, նրա անունը պետք է դառնար նրանց համար որպես ՊԱՇՏՊԱՆԻՉ ՎԱՀԱՆ… Նա ՍՐԲԱՑՎԵՑ, որովհետեւ ՍՐԲԵՐԻ ԴԵՄ ԱՊՍՏԱՄԲԵԼԸ պատժվում է ԱՍՏՎԱԾՆԵՐԻ կողմից: Մեռած Սպարապետի ուրվականը տասնամյակներ անց հանգիստ չի տալու ժողովրդին, ինչու՞ ուրվականը, քանի կա նրա անունը, ապա բազմանալու են նրան եկրպագող ԿԵՂՏՈՏԱՐՅՈՒՆ խավը: Սպարապետի Վկաները բազմանում են ոչ թե կենակցելով, այլ իրար բերան թքելով: Կուսակցական տարբեր կրծքանշաներով հաստավիզ մանկլավիկնեը ամեն գնով փորձելու են շեղել ժողովրդի միտքը, նրա երազանքները եւ ձգտումները: Սպարապետի կառուցած պետությունը ԻԴԵԱԼԱԿԱՆ է, քանի որ Սպարապետը իդեալական էր ու Աստվածածին; Գրետա մայրիկը Կաթնաղբյուրի ջրից էրշ որ լույս աշխարհ բերել նրան: Առասպելներին ու հեքիաթներին հավատացող ժողովրդին հեշտ է ԿՈՒՏ ՏԱԼ, ով կերավ կուտը ավելի լավ, ով էլ չկերավ Վոլոդիա Ավետիսյանի ու Շանթ Հարությունյանի պես կգնան ու կհանգստանան կա՛մ հոգեբուժարանում, կա՛մ էլ բանտախցերում, եթե չմոռանանք, որ կան դժբախտ պատահարների տարբերակները: Սպարապետի հետ է կապված մեր պետության անկախացումը, մեր բանակի կառուցումը, նրա հետ է կապված ամեն ինչ, անգամ հայկական գրերի ստեղծումն ու քրիստոնեության ընդունումը: Մի խոսքով մեր բանակը ՀԶՈՐ է ու ԱՆՊԱՐՏ, եթե հաշվի չառնենք, որ բանակում ամեն շաբաթ մեկ զինվոր են սպանում կամ խոշտանգում: Դե դա նորմալ է, քանի որ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ սպարապետի կառուցած բանակումՔրեական աշխարհի օրենքներն են գործում, ՉԱՍՏ ՆԱՅՈՂ, Հարուստ պապայի տղա, Գողական աֆտարիտետի զարմիկ եւ այլն… Եթե Սպարապետը սպարապետ լիներ Հաղթանակած երկրի մարտիկը ԲՈՄԺԻ կարգավիճակում չէր լինի այսօր, եթե սպարապետը հայրենասեր լիներ, հենց ինքը կպատժեր ազգադավին, եթե սպարապետը ազնիվ լիներ, ապա թույլ չէր տա, որպեսզի իր մտերիմները թալանեին իր երկրիրը եւ ժողովրդին, թույլ չէր տա, որպեսզի հայրենի հողից անգամ թշնամին մի պատառ տաներ, թույլ չէր տա, որպեսզի հազարավոր աղետյալներ ու փախստականներ անտեսվեին ու տառապեին, թույլ չէր տա, որպեսզի ահաբեկեին, սովի ու ցրտի մեջ պահեին եկող սերունդներին: Շատերը կասեն, թե պատերազմ էր, չկար, դժվար էր… Իսկ եթե ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ, ինչու՞ դա միայն մեզ համար էր պատերազմ, մեզ համար էր սով, մեզ համար էր տառապանքների այդ անվերջանալի օրերը: Նրանք խնջույքների սեղաներին կենացներ էին ասում, հարստություն դիզում, ծախում ամեն ինչ, ինչ հնարավոր էր: Պատերազմում գտնվող մարտիկները օրերով սոված էին մնում, ձմռան ցրտին առանց ձմեռային հանդերձանքի, մինչդեռ թիկունքային սպաները թալանում էին ինչ հնարավոր էր: Իսկ Սպարապետը չէր տեսնում, որովհետեւ ավելի կարեւոր գործեր կաին, քան թե պատերազմը, նա օր առաջ ցանկանում էր ազատվել իր գլխին պատուհաս դարձած ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ, որոնք կարող էին խոչընդոտել իր հաղթարշավը դեպի փառքի բարձրունքները: Նա փորձելու էր իր ճանապարհից հեռացնել բոլոր մրցակիցներին, սկսած Արթուր Մկրտչյանից վերջացրած Մոնթե Մելքոնյանով: Այդ Վազգեն Սարգսյանն էր ԺՈՂՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈԻ ավանդույթի հեղինակը: Այդ ինքն էր, որ 1996 թվականին Բաղրամյան 26-ի դիմաց հավաքված ժողովրդի վրա առաջինը կրակել, ինքը վերցնելով իրեն մոտ կանգնած զինվորի ինքնաձիգը կրակել է, նրա հրամանով Էջմիածնեցի Մանվելի ջոկատի տղաները շարունակել են կրակահերթերը: Այս դեպքերից հետո, ինչպե՞ս կարելի էր հավատալ « ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ » որը զենք է բարձրացնում իր ժողովրդի վրա: ՍՊԱՐԱՊԵՏ բառը արժեզրկել ենք, տալով նրան մի անարժանի… Շատերը շարունակելու են հավատալ ու պաշտել նրան, երեւի դա ճիշտ է, քանի որ արժանի են ունենալու այդպիսի հերոս, նրա զինակից եղբայր գեներալներին պարտավոր եք խոնհարվել, քանի որ նրանց երաշխավորել է հենց ինքը` ՄԵԾՆ ՍՊԱՐԱՊԵՏԸ…

Լավ ինչ եղել, եղել է… Հուսանք եւ աղոթենք, որպեսզի ՍՊԱՐԱՊԵՏԻ ՎԿԱՆԵՐԻխիղճը մի օր կարթնանա ու սեփական ժողովրդին քաղցր աչքով մտիկ կանի…

06/06/2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել