Կարդալուց առաջ , միացրե՜ք երգը , շնորհակալություն  )))))))))))

Հերթով հավաքում էի այդ կտորները : Այն տարիների ընթացքում , որ ես հասցրել էի այս աշխարհի վրա ապրել , հավաքել էի 1000-ից ավելի կտոր , փորձել էի գոնե մեկ անգամ բոլորը միացնել իրար ու ստեղծել այն , ինչ երազում էի բոլոր այդ տարիների ընթացքում : Տարին ունի 365 օր , բայց իմ  կտորները միշտ ավելի ու ավելի էին դառնում , երբ Նոր տարվա գիշերը ՝ սիրելի ֆիլմերս դիտելուց հետո , փորձում էի ի մի բերել ու փոխանցել հաջորդ տարվան : Օրերը գնում էին , Նոր տարիները փոխվում էին ՝ հաջորդելով միմյանց , իսկ այդ կտորները գնալով ավելի մանր էին դառնում , փոքրանում ու մեծանում ՝ առանց ինձ հարցնելու :
Դուրս էի գալիս զբոսնելու և փորձում էի գտնել այն կտորները , որոնք ինձ թվում էր  , թե կորցրել էի : Յուրաքանչյուր տարի ավելանում էին իմ կորցրած ու այդպես էլ չգտած կտորները :
Բայց ես չէի հիասթափվում , հիշում էի բոլոր ուժեղ մարդկանց , որ ես կյանքումս հանդիպել եմ . ճանապարհի փոքրիկ երեխային , որ չկարողանալով , միևնույնն է , բարձրացնում է այդ քարը , ուղղակի ինքն իրեն ապացուցելու, որ կարող է անել դա  !!! Ես հիշում էի , որ սա ընդամենը կյանք է , որ բոլորն ասում են , թե կյանքը ապրում են մի անգամ ՝ բերելով իրենց բազմամյա փորձը : Ես հիշում էի  բոլոր փոքր , գերփոքր ու աներևակայելիորեն չերևացող , բայց անչա՜փ գեղեցիկ իմ կտորները : Կտորները , որոնք ես պահում էի իմ ուղեղում ու սրտում ՝ մի օր ամբողջացնելու համար )))
Հիշում էի բոլոր այն մարդկանց , որ պայքարում էին իրենց կյանքի համար :
Այն մարդկանց , որոնք ապրում են ոչ թե երազանքի , այլ իրականության համար : Այն իրականության ՝ դաժան ու աննպատակ , որ չի թողնում նրանց ապրել այնպես , ինչպես կցանկանային :
Ես երազում էի իմ հավաքած կտորներով այն նկարը ստեղծել , որ հանդիպել էի բոլոր հեքիաթային ֆիլմերում :
Ես երազում էի իմ կտորները հավաքել ու նվիրել կյանքին :
Ես փորձում էի իմ  յուրաքանչյուր կտորը սիրել , երազել , ցանկանալ, վայելել ու ապրել  ~
Ես էյմին եմ, չեմ էլ հիշում ՝ քանի տարեկան , սիրում եմ կյանքն ու իմ նմաններին : Չեմ սիրում անարդարություններն ու տգեղներին  (կներեք  :) ) : Երազում եմ մի օր բոլորս կտորները ՝ երազանքիս կտորները ,  հավաքել ու նվիրել ուրիշներին : Իմ երազանքները կկատարվեն , իսկ կտորները , երևի , կօգնեն ուրիշներին : Շնորհակալ եմ  :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել