Վատ վիճակում է հայկական հեռուստատեսությունը.
Ֆուտբոլի աշխարհի առաջնության տարբեր խաղեր դիտել եմ 5 տարբեր տեղերում` փաբում, սրճարաններում, տանը: Ոչ մի տեղ չեմ տեսել, որ խաղը դիտեին հայկական հեռուստալիքներով, այնինչ դրա դիմաց հարկատուներիս փողերից հսկայական գումարներ են ծախսվում, պետությունն ուզում է, որ մենք ևս անմասն չմնանք ֆուտբոլայն տոնին և դա շատ լավ է, բայց մեր ֆուտբոլային մեկնաբանները խիստ ջիջում են իրենց ռուս և եվրոպացի գործընկերներից, իրենց մեկնաբանոթյունները շատ պասիվ են, դռայվ չկա, ձգող չի: Սա է պատճառը, որ հայկական ալիքներով ֆուտբոլ դիտող չկա և սա շատ ցավալի է: Ես անձնական ոչինչ չունեմ Սլավա Սարգսյանի դեմ, շատ հարգում եմ այդ մարդուն, բայց կարծում եմ, որ օրինակ նա այլևս չպետք է մեկնաբանի ժամանակակից ֆուտբոլը և պետք է անցնի վաստակած թոշակի, կամ իր փորձը փոխանցի երիտասարդ սերնդին: Ոլորտում զարգացում է պետք հարգելի պատասխանատուներ, այլապես կաբելային և արբայնակային հեռուստատեսության զարգացման ներկա տեմպերն էլ հաշվի առնելով մեկ-երկու տարուց այլևս հայկական TV- ներ չենք նայի և դա չափազանց վտանգավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել