Այսօր Չե Գևարայի ծննդյան օրն է...

«Ես ապրում եմ իմ կանոններով, ես չեմ նայում ուրիշներին...,եթե սկսես նայել ուրիշներին, երբեք չես ապրի քո կյանքը արժանավայել !!»
Էռնեստո Չե Գևարա
Ներկայացնում եմ նրա վերջին նամակն իր երեխաներին.

«Սիրելի Իլդիտա, Ալեիդիտա, Կամիլո, Սելիա և Էռնեստո: Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, ուրեմն ես այլևս ձեզ հետ չեմ: Դուք քիչ բան կհիշեք իմ մասին, իսկ փոքրիկները ոչինչ էլ չեն հիշի:

Ձեր հայրը մի մարդ էր, որը գործում էր համաձայն իր հայացքների և անկասկած ապրում էր իր համոզմունքներով:

Մեծացեք լավ հեղափոխականներ: Շատ սովորեք, որպեսզի տիրապետեք տեխնիկային, որը հնարավորություն է տալիս իշխել բնության վրա: Հիշեք, որ ամենագլխավորը հեղափոխությունն է և մեզանից յուրաքանչյուրը առանձին վերցված ոչինչ չարժե:

Եվ ամենագլխավորը, միշտ ունակ եղեք ամենախորը ձևով զգալ ցանկացած անարդարություն՝ աշխարհի որ կետում էլ այն լինի: Դա հեղափոխականի ամենահիանալի հատկանիշն է:

Ցտեսություն բալիկներ, ես հույս ունեմ ձեզ դեռ տեսնել:

Հայրիկը ձեզ մեծ համբույր է ուղարկում և ամուր գրկում է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել