#1

Վարունգի դիմակը օգտագործվում է մաշկի բոլոր տեսակների համար: Քերիչով անցկացնում եք վարունգը, ապա 2 թեյի գդալ վարունգի հյութին խառնում 1 ձվի սպիտակուց: 20 րոպե թողնելուց հետո լվանում:

#2

Ձվի սպիտակուցը հարել այնքան, մինչեւ լավ փրփրի, խառնել քերիչով անցկացրած կամ միքսերով հարած 2 ճաշի գդալ թարմ վարունգ: Փրփուրով քսածածկել մաքուր մաշկը (դեմքը, պարանոցը եւ կրծքի բաց մասերը). որպեսզի փրփուրը չհոսի, զանգվածը ծածկել բամբակի շերտով: Դիմակի ազդեցության տեւողությունը 20 րոպե: Վարունգի փոխարեն կարելի է օգտագործել հատապտուղներ, նարինջ, բանան, թարմ լոլիկի հյութ:

#3

Դիմակի պատրաստման համար մանր քերիչով քերեք վարունգը` անձեռոցիկի վրա: Դրեք դեմքին 20-30 րոպե:

Ճարպածակոտկեն մաշկի դեպքում  քսուքը խառնեք ձվի հարած սպիտակուցի հետ կամ դրան ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:

Դիմակը պահեք 20 րոպե: Նման դիմակից հետո դեմքը լվանալ պետք չէ:

 

#4

Վերցրեք միջին չափսի վարունգ, քերեք քերիչով և ավելացրեք իր ծավալին հավասար չափով կիտրոնահյութ: Թրջոցները

դրեք 10-15 րոպե, օրական մի քանի անգամ կամ  մեկ անգամ 30 րոպե տևողությամբ (ճարպոտ մաշկի համար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել