DSC05059

Գեներալ դառնալու համար պետք է վերցնենք նախկին բաղադրատոմսով պատրաստված Սպարապետ, քանի որ դա շատ կարեւոր է: Առանց ՍՊԱՐԱՊԵՏԻ գեներալ պատրաստելու ձեւը փոխվում է, այդ մասին չենք անդրադառնա: Այդպիսով, վերցնում ենք Սպարապետին եւ մեկ մարդու, որը պետք է գիտությունից եւ կրթությունից հեռու մարդ լինի, նախընտրելի է քրեական անցյալ ունեցող «ԿՐԱԶԻ» կամ «ՊԱԶԻ» վարորդ, օրինակ՝ նրա վերջին կարդացած գիրքը պետք է լինի ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ… Նախընտրելի է (դա պարտադիր է)՝ ապագա գեներալը պետք է լավ «ԿԶԵԼ» իմանա, ինչքան շատ ու լավ «ԿԶԵՑ», այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել սպասվող բարձրունքները: Շատ կարեւոր է սպարապետին գովերգելու ու փառաբանելու գործընթացը, քանի որ այստեղ է գալիս «ԵՍ ՔԵԶ, ԴՈՒ ԻՆՁ» բանաձեւը, եւ շատ կարեւոր է սպարապետի հետ համեմվելը, քանի որ սպարապետի համն ու հոտը պետք է դառնա ապագա գեներալի երաշխիքը: Ինչքան շատ փառաբանվեց սպարապետը, այնքան ապահով ու անսասան է մնալու գեներալի պաշտոնը: Գեներալը պետք է միշտ ճառի ու մեծ-մեծ խոսա, օրինակ` ԲԱՔՈՒՆ ՊԻՏԻ ԳՐԱՎԵՆՔ… ԹՈՒՐՔԵՐԸ ԻՄ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ ՀԱԶԱՐ ԹՈՒՄԱՆ ԷԻՆ ՏԱԼԻՍ… ԵՐԿԱԹԻ ՊԵՍ ԱՄՈՒՐ ՍՏԱԼԻՆ… (Կներեք վրիպում) ԳԵՆԵՐԱԼ… Մի խոսքով այսպիսի բաներ: Գեներալի ողջ ազգն ու տակը պետք է ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ կռված լինի, օրինակ՝ իր կինը, զոքանչը, աներձագը ու ամենակարեւորը թոռներն ու զավակները: Գեներալ պատրաստելուց չմոռանաք վերցնել ԴԵՎՐԻԿՅԱՆԱԽԱՌՆ լրագրող, քանի որ նա պետք է ՎԿԱՅԻ գեներալի հերոսությունների մասին պատերազմի դաշտում: Գեներալի գովքը պարտադիր է, իսկ դրա համար գեներալը պետք է շրջապատված լինի հաստավիզ ու անուղեղ ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐՈՎ (թիկնապահներով): Բացի դրանից, գեներալը պետք է ունենա ԳԵՆԵՐԱԼԻ ՎԿԱՆԵՐԻ մի բանակ, որոնք ԴԵՎՐԻԿՅԱՆԱԿԱՆ ոգով հաստատեն նրա սխրանքների ու հերոսությունների մասին: Գեներալի վկաների փաստերի վրա պետք է ստեղծվեն գեներալի մարտական փառահեղ ճանապարհը: ԳԵՆԵՐԱԼԻ ՎԿԱՆՆԵՐ-ը բաժանվում են խմբերի, օրինակ ՊԱՏԱՆԻ ՎԿԱՆԵՐԻ եւ ՕԼԻԳԱՐԽ ՎԿԱՆԵՐԻ միություններ: ԳԵՆԵՐԱԼԻ ՎԿԱՆԵՐԻ պատմությունների վրա պետք է գրվեն երգեր ու շարականներ գեներալի մասին, պատմական գրքեր, նկարահանվեն գեղարվեստական ու բազմասերիանոց ֆիլմեր… Հայրենասիրական ոգով համեմելու համար գեներալը պետք է ունենա իր ձեռքին ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ, կարեւոր չէ, որ այն գողացված է կամ յուրացված, կարեւորը որ իրենն է… Երբ այդ ամենը պատրաստ է, հարկավոր է նրան ՕԾԵԼ ՀԵՐՈՍԻ կոչումով: Հերոսի տիտղոսը եւ կոչումը կարող է նոր համ ու հոտ տալ անհամ ԳԵՆԵՌԱԼԻՆ: Գեներալի ֆինանսական հզորությունը կարեւոր է: Ֆինանսական մասն ապահովվելու համար գեներալը ՌԱԶՄԱՎԱՐԻՑ պետք է բաժին տա սպարապետին, եւ միայն դրանից հետո գեներալի համար բացվում է նոր ճակատ, այս անգամ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ, այսինքն՝ գեներալը պետք է պայքարի, որպեսզի ալրաղացները, երթուղային գծերը, տաքսի սերվիսները, կազինոները ու մնացած օբյեկտները աշխատեն առանց խափանման:

Գեներալը տարին մի երկու անգամ պիտի ԳԵՆԵՐԱԼԻ ՎԿԱՆԵՐԻ ժողով անի, ու հայտարարի` «Որ պատերազմը   վերսկսելու   դեպքում,   ինքը   իր   թուր կեծակով   կարող   է   կանգնեցնել թշնամու   բանակները»ԳԵՆԵՌԱԼԻՑ բոլորը պետք է վախենան ու ԿԶԵՆ, ու ինչպես ինքն է «կզում» վերադասի մոտ: Այսինքն՝ ինչքան իրեն են կզացնում, այնքան էլ ինքը պետք է կզացնի…,,

Շատ կարեւր է, որպեսզի ԳԵՆԵՌԱԼԸ լինի անձեռնամխելի, դրա համար պատգամավորական ՄԱՆԴԱՏ է հարկավոր, իսկ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ լինելու համար պետք է կամք ու ուժ ունենալ, որպեսզի սեղմի համապատասխան ԿՈՃԱԿԸ. ուշացնելը կարող է ճակատագրական լինել, քանի որ ՇԵՖԸ, կամ ՎԵՐՋԻՆ ԲՈԼՇԵՎԻԿԸ կարող է փակել օդի «շլանգները», ու ԳԵՆԵՌԱԼԸ կմնա «ԲՈՌՏԻՆ»: Ինչպես ասում են, ՇԵՖԻՆ ՔԱՂՑՐ ԱՉՔՈՎ նայելը` «ԿԶԵԼԸ», պարտադիր գործընթաց է: Երբ այդ ամենը ստացվի, կարող ենք հանգիստ լինել, քանի որ ԳԵՆԵՌԱԼԸ ստացվել է: Այդպիսով ինչպես ասում են ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ԱԶԳԻ ՀԵՐՈՍ ՄԵՐ ԳԵՆԵՌԱԼԸ…

10/06/2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել