Բոլորն ասում են, թե մենք միասնական ազգ չենք, որ մենք չենք սիրում թիմակից լինել, բայց ոչ ոք չի ասում, թե ինչու պետք է թիմակից և միասնական լինենք և ինչպես:
Արդյո՞ք պետք է միասնական լինել: Այո,՜ պետք է, բայց միայն այնպիսի հարցերում, որոնք համազգային են, պետական և ունեն ազգային կարևորություն. ազգային անվտանգություն, պահանջատիրություն: Մնացած հարցերում միասնական լինել պետք չէ, այլ պետք է խրախուսելի լինի բազմաձևությունը` հատկապես երբ դա այլընտրանք չունի: Ունենք սփյուռքահայ, հայաստանցի հայ, արցախցի հայ, բարբառներով խոսացող և պահանջմունքները տարբեր հայ, իսկ այս ամենի արդյունավետ գործարկման համար պետք է լինի արդար մրցակցություն: Իսկ սրա համար անհրաժեշտ է ունենալ կիրառելի օրենքներ` շաղախված արդարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել