Ես ասել եմ ու կասեմ, որ մենք երբեք չենք կարողացել ճկուն գործել կարևոր ու բեկումային պահերին, հատկապես, երբ մեր ժողովրդի հարցն է եղել կենտրոնում: Մենք միշտ սխալ որոշումներ ենք կայացրել, ու դրա պատճառն այն է եղել, որ մեր մի մասը եղել է եվրոպամետ, մի մասը՝ ամերիկամետ, մի մասն էլ ապավինել է միայն սեփական ուժերին, ու այսպես բոլորն էլ սխալվել են ու ոչինչի չեն հասել: Եվրոպացին, ամերիկացին նման բան չէին անի: Նրանց համարը կարևորը նպատակին հասնելն է, ոչ թե մի արձանի տեղադրումը կամ չտեղադրումը: Պետք է մի քանի արձան կդնեին, միայն թե հասնեին իրենց ուզածին: Քաղաքական հարցերը չեն լուծում անցյալի սխալների ու զգամունքների վրա հենվելով, այլ ներկա շահերից ելնելով: Քաղաքականության մեջ չկա արժանապատվություն, գլուխներս բարձր պահել, այլ միայն շահ, ու այդ շահի հետևից պետք է մենք այսօր վազենք, եթե ուզում ենք հաջողության հասնել, նույնիսկ ասեմ, պետք է աղվեսի պես խորամանկ լինել: Մենք ամեն բանի փորձել ենք բարոյական ու ազնիվ ճանապարհով հասնել. այս սզկբունքով աշխարհը չի գործում ու չի էլ գործի:
Ինչ ասել կուզեմ, որ այսօր պետք է նայենք՝ որն է մեր շահը, ոչ թե ռուսն ինչ է արել անցյալում: Եթե անհրաժեշտ է, ապա Պուտինի արձան էլ կկանգնեցնենք, եթե դա մեր օգտին կլինի: Ահա խելացի ու տրամաբանված քաղաքականություն, մեր նախնիները, մեր հայրերը սրանից ավելի ուրախ կլինեն, քան թե պառակտված, ու իրարից անկախ ամենը մեկն իր քաղաքականություն առաջ քաշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել