Հունիսի  15-ին Վրաստանում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունների եւ Ջավախք այսօրվա իրավիճակի մասին Ջավախք Մեդիայի հարցերին պատասխանում է ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավար, իրավապաշտպան Վահագն Չախալյանը:

Հարց. Ինչպե՞ս է ընթանում ՏԻՄ ընտրությունների նախընտրական պրոցեսը ՋավախքումԿա՞ն արդյոք տարբերություններ նախորդ ընտրությունների համեմատ:

Չհաշված մեկ-երկու մանր միջադեպերը՝ ընդհանուր առմամբ ընտրապայքարն ընթանում է համեմատաբար հանգիստ մթնոլորտում. այս պահին գոյություն ունեցող լարվածությունը մրցակցային է և ընտրապայքարի թեժության մասին է խոսում: Նախորդ ընտրություններից այս ընտրապայքարը ամենակարևորը տարբերվում է նրանովոր թեկնածուներից շատերը ընտրողների հետ հանդիպման ժամանակ համարձակվում են խոսել Հայոց լեզվի կարգավիճակիՀայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակիբռնագրավված եկեղեցիների հետ վերադարձի և ջավախահայությանը հուզող այլ քաղաքական հարցերի մասին: Նախկինում նման երևույթ չէիք կարող տեսնել, նախկինում այս հարցերը բարձրացնում էր միմիայն Միասնական Ջավախքը: Ամենաուրախալին այն է , որ մեր պայքարի շնորհիվ տարբեր կուսակցությունների թբիլիսյան ղեկավարներ հասկացել են, որ առանց ջավախահայությանը հուզող խնդիրների քաղաքական բաղադրիչների բարձրաձայնման՝ ժողովրդավարական ձևով ժողովուրդը իր քվեն չի տա և ոչ մի ուժի: «Սահակաշվիլիական ընտրություններ» ոչ մի ինքն իրեն հարգող ժողովրդավարական արժեքներ կրող ուժ չէր հանդուրժի, իսկ այսօր դաշտում խաղացողների հիմնական հատվածը այդ արժեքները կրողներն են: Եթե այս ամենն անկեղծ է, ապա կշահենք մենք բոլորս՝ ե՛վ պետականությունը, ե՛վ պետության քաղաքացիները:

Այս ընտրությունները տարբերվում են նաև նրանով, որ առաջին անգամ շրջանի ղեկավարներին ուղիղ ձևով ենք ընտրելու:

- ՀարցՈրո՞նք են Ջավախքի ընտրողների քվեների համար պայքարող հիմնական ուժերը:

- Հիմնական ուժերը. «Վրացական Երազանք» իշխող կոալիցիան, «Ոչ խորհրդարանական ընդդիմություն» բլոկը, «Միացյալ ազգային շարժում»-ը, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակի՝ Նինո Բուրջանաձեի կուսակցությունը և ևս մի քանի մանր-մունր կուսակցություններ: Այս ընտրությունները տարբերվում են նաև նրանով , որ ՏԻՄ մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ առաջադրվելու հնարավորություն ունեն նաև անկախ թեկնածուներ, օրինակ, Ախալքալաք քաղաքում կուսակցական թեկնածուների հետ մեկտեղ առաջադրվել է նաև անկախ թեկնածու, անկախ թեկնածուներ են առաջադրվել նաև մի քանի ընտրատեղամասերում:

- ՀարցԻնչպիսի՞ նախընտրական կանխատեսումներ կարելի է անել :

- Կանխատեսում անելը մեր այս դժվար տարածաշրջանում , այն էլ այսպիսի աշխարհաքաղաքական բարդ ու լարված ժամանակահատվածում մի փոքր ռիսկային գործ է, բայց, այնուամենայնիվ,քանի որ հարցը տվեցիք, ասեմ՝ իմ անձնական դիտարկումներից ելնելով (մեր շրջանում հարցումներ դեռևս չեն անցկացվել), առաջին երկու տեղերը զբաղեցնելու են«Վրացական երազանք»-ը և «Ոչ խորհրդարանական ընդդիմություն»-ը:

- ՀարցՄասնավորապեսայդ ընտրությունների արդյունքում կավելանա՞ արդյոք հայկական ազգային ինքնության պաշտպանության կողմնակից պատգամավորների թիվը: 

- Ամեն դեպքում հույսեր կանոր այդպիսիների թիվն ավելանալու է, ընթացող գործընթացներն էլ հօգուտ դրան են խոսում, քաղաքականապես ակտիվ անհատների մոտ էլ մեր տարիների պայքարի շնորհիվ քիչ թե շատ բարձրացել է ազգային ինքնությունը պաշտպանելու գիտակցումը: Վերջապես բոլորն էլ հասկացել են, որ փափուկ աթոռներին նստելով և միայն իրենց անձնականի մասին մտածելով՝ բան դուրս չի գա: Տարեցտարի պակասում է այն պաշտոնների ցուցակըորոնք«ավանդական» հայերինն են եղելԱյս հանգամանքը ավելի շատ է ազդել որոշների վրաքան երբ որ հայկականդպրոցներում արգելում էին Հայոց Պատմության դասավանդումը, բայց դէ մեզ համար այս պահին շարժառիթը կարևոր չէ, կարևորն այն է որ մարդիկ կամաց-կամաց հասկանում են, որ ոչ միայն պարտականություններ, այլև իրավունքներ էլ ունեն այս պետության մեջ, հետո՞ ինչ, որ հայ են, հետո՞ ինչ, որ ուղղափառ չեն, պետությունն էլ իրենց հանդեպ պարտականություններ ունի և ինչքան որ դատապարտելի է քաղաքացու կողմից իր պարտականությունների կատարումից հրաժարումը, երկու անգամ ավելի դատապարտելի է, երբ պետությունն է հրաժարվում իրպարտավորություններից: Կամաց-կամաց բոլորն էլ հասկանում են, որպետական լեզվի չիմացությունը հանցագործություն չէհանցագործությունը պետության կողմից տարիներ շարունակայդ հանգամանքի օգտագործումն է մի ողջ ժողովրդի դեմ: Հանցագործությունն այն է, երբ պետությունը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ է պոկում Արևմուտքից, որպեսզի մեզ վրացերեն սովորեցնի, սակայն այդ հսկայածավալ դրամաշնորհների մեկ-երկու տոկոսը անարդյունավետ ծախսելով այդ նպատակի վրա՝ մնացած գումարները ծախսում է սեփական իշխանության պահպանման խնդիրների լուծման նպատակով: Ցանկացած այլ երկրում նման քայլը հանցագործություն կհամարվեր և պատասախանատվության կկանչվեին իրագործողնները՝ Մ. Սահակաշվիլու գլխավորությամբ, սակայն մեզ մոտ, ինչպես տեսնում ենք, նման բան տեղի չի ունենում: Բայց ես դեռևս հույսեր փայփայում եմ, որ Արդարությունը կհաղթանակի և, վերջիվերջո, պրն Սահակաշվիլուն կկանչեն պատասխանատվության, եթե ոչ վերը նշվածի, ապա գոնե ամերիկյան հարկատուի գրպանից հարկված գումարները աննպատակային վատնելու համար: Հիմա կասեմ, թե ինչը նկատի ունեմ: Դեռևս 2006թ. Հազարամյակի Մարտահրավերների՝ Վրաստանին տրվելիք դրամաշնորհի ներկայացման ժամանակ ԱՄՆ-ի՝ Վրաստանում այն ժամանակվա դեսպանի կողմից հայտարարվեց, որ ընդհանուր գումարից 102մլն դոլար տրամադրվելու է Կարծախից Ծալկայով մինչև Թբիլիսի ճանապարհի վերանորոգման և ասֆալտապատման համար, իսկ 45 մլն դոլար հատկացվելու է Ջավախքի գյուղատնտեսության զարգացմանը (հիշեցնեմ, որ այդ տարիներին բողոքի մեծ ալիք կար՝ կապված տարածաշրջանում գոյություն ունեցողքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների հետ): Ճանապարհը լավ-վատ սարքվեց, 10-15 սմ կողքերից նեղ սարքելու հաշվին մի քանի միլիոն գրպանելու խոսակցությունների իրական լինել-չլինելու մասով պատկան մարմինները կկարողանան պատասխանել, սակայն այդ դրամաշնորհի գյուղատնտեսությանն հատկացվելիք գումարների գրպանելու փաստը ակներև է բոլորիս համար. մեկը կարո՞ղ է ինձ ցույց տալ գոնե 45 հզ դոլարի գյուղատնտեսական ներդրում, որը կատարվել է վերը նշված դրամաշնորհից:

- ՀարցՄիասնական Ջավախքը 2006-ի ՏԻՄ ընտրությունների ակտիվ մասնակիցներից էրՀունիսի 15-իառաջիկաընտրություններում դուք մասնակցություն ունենալու՞ եք:

- Ոչ, «Միասնական Ջավախքը» այս ընտրություններին ուղղակի ձևով չի մասնակցելու: Դրա մի քանի պատճառ կա. առաջինն այն է, որ 2006թ. ՏԻՄ ընտրություններին մենք հասկացանք, որ ընտրությունները կարող են նաև չարի արտադրողհանդիսանալ՝ այն էլ մեր նման փոքր տարածաշրջանի համար: Ջավախքում ՏԻՄ ընտրությունները մինչ այժմ միշտ բերել են ավելորդ լարվածության՝ գյուղը գյուղի, ազգությունն ազգության դեմ հանելով (նկատի ունեմ տոհմերը, ասենք՝ Չախալյանները Մաթևոսյանների դեմ), պառակտվածության և անձնական թշնամանքի: Երկրորդ պատճառը բխում է առաջինից. եթե մենք մասնակցեինք ընտրություններին, ապա մենք կդառնայինք կողմ և կզրկվեինք անաչառ լինելու այն հատկությունից, որն այսօր «Միասնական Ջավախքի» առավելություններից մեկն է: Այսօր «Միասնական Ջավախքը» ջավախքյան կողմ է, բայց ոչ երբեք ներջավախքյան: «Միասնական Ջավախքը» չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ և մասնակիցը դառնալ Ջավախքում գոյություն ունեցող պառակտվածության խորացման գործընթացներում: «Միասնական Ջավախքը» հենց միասնության ջատագով է և, ինչո՞ւ չէ, նաև խորհրդանիշ ջավախահայության միասնության, որի կարիքը ունենք մենք բոլորս:

- ՀարցԻնչպե՞ս կգնահատեք անկախությունից ի վեր կենտրոնական իշխանությունների վարածքաղաքականությունըդա «անջատողության դեմ պայքա՞ր» է , թե՞ ձուլման և հայաթափման քաղաքականություն:

- Ջավախքի անջատողականությունը մտացածին է, որի հեղինակները գտնվում են Բաքվում և Ստամբուլում, իսկ Թբիլիսյան ջատագովները և այդ երևույթի դեմ «պայքարողները» կա՛մ նրանց կամակատարներն են, կա՛մ այդ խայծը կուլ տվածները: Հավատացե՛ք, այլ կերպ չէր կարող լինել, այլ կերպ Ջավախքը վաղուց անջատված կլիներ:

Անշուշտ, երբ անջատողականություն չկա, չի կարող լինել նաև նրա դեմ պայքար, եղածը ուծացման և հայաթափման քաղաքականություն է , ուրիշ ոչինչ:

Ջավախահայությունը բնական պատնեշ է Վրաստանի թուրքացման ճանապարհին, և վայ այն վրացուն, ով փորձել է, փորձում է և ապագայում կփորձի Ջավախքը հայաթափել: Նա ուղղակի ձևով մասնակիցըկդառնա Վրաստանի թուրքացմանը, և եթե թուրքերի և ազերիների օժանդակությամբ կարողանում է պայքարել«հայկական անջատողականության» դեմ, ապա վստահ՝ նույն թուրքերի և ազերիների օժանդակությամբ չի կարողանալու դեմն առնել թուրքա-ազերիական էքսպանսիային, որը մտնում է եզրափակիչ փուլ:

Ոչ մի խելացի վրացի Ջավախքի հայաթափությունը չի երազի, միայն Սահակաշվիլու նման տհասը կարող էր նման երազանք ունենալ և անձնվիրաբար նվիրվել այդ երազանքի կյանքի կոչման՝ չնայած պրն Սահակաշվիլին ոչ վրացի ծնվել էր և ոչ էլ կարողացավ դառնալ… Երևի թե հենց այստեղ էլ կարելի է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու էր նրա քաղաքականությունը այդքան հայատյաց ու հակահայ՝ չնայած այս ամենը վերը նշված հարցի լիարժեք պատասխանը չէ:

Եթե Ջավախքը կորցնի իր Քրիստոնյա դեմքը, ապա դա կործանիչ հարված կլինի ողջ Վրաստանի և վրացական պետականությանհամար: Ինձ թվում է՝ նոր իշխանության մեջ ահագին թվով անձինք գիտակցում են այս պարզ ճշմարտությունը: Հների և նորերի տարբերությունը հենց այստեղ է: Ինձ ճիշտ հասկացեք, երբևիցե դեմ չեմ եղել և դեմ չեմ ցանկացած կրոնի բնականոն զարգացմանը, սակայն դեմ եմ եղել, երբ քրիստոնյա երկրում ոտնահարվել են քրիստոնյաների իրավունքները, նրանց բնական աճը խոչընդոտելու հաշվինխթանվել է այլ կրոնների զարգացումը, Առաքելական եկեղեցիների բռնագրավման և ոչնչացմանֆոնին կառուցվել են այդ հավատքների տաճարները:

Ասածս միգուցե մի փոքր տարօրինակ թվա, բայց համոզված եմ՝ ինչպես Հայաստանի փրկության բանալին գտնվում էծովերի վրաայնպես էլ Վրաստանի փրկութունը լեռների վրա է, բայց ոչ Կովկասյան, Վրաստանի փրկության բանալին Ջավախքում է, ջավախահայության տեսքով…

- ՀարցԻնչպե՞ս եք պատկերացնում ջավախահայության խնդիրների լուծումը:

- Մինչև բանտային տարիներս, նաև բանտային տարիներիս ընթացքում շատ եմ խորհել այս մասին: Ոչ միայն ջավախահայության խնդիրների լուծումը, այլև Հայության որ հատվածի խնդիրների լուծման մասին էլ որ խոսքը չգնա, ինչքան էլ որ տարբեր և տարաբնույթ լինեն դրանք, ես հանգել եմ մի պարզ եզրակացության. դրանց լուծումը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության, մեր Մայր Հայրենիքի հիմնարար հզորացումը, պետականության կայացումն ու ամրապնդումն է: Մնացած բոլոր դեպքերում, ցանկացած խնդրի լուծում, կլինի դա ջավախահայությանը , թե հայության մեկ այլ հատվածինը,կունենա ժամանակավոր բնույթ: Հրեաները այս պարզ ճշմարտության կարևորությունըհասկացել էին իրենց պետականությունը հիմնելուց շատ ու շատ տարիներ առաջ , իսկ մենք մեր պետականությունը վերագտնելուց տարիներ ի վեր չենք կարողանում կարևորել այն:

Եթե ամեն մի հայ իր և իր ընտանիքի բարօրության համար ծախսած ճիգերի և ջանքերի ընդամենը 5 տոկոսը զոհի Մայր Հայրենիքի բարօրության և հզորացման համար, ոչ մի հայ աշխարհի որ մասում էլ որ չբնակվի, խնդիրներ չի ունենա ազգային պատկանելության համար և ազգային հողի վրա: և ամենակարևորը՝ Հայկական Հարցն էլ որպես այդպիսին կմնա Հայ Ժողովրդի Պատմության դասագրքերի համար…

- Շնորհակալություն հարցազրույցի համար:

 

Ջավախք Մեդիա, Ախալքալաք-Երեւան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել